13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր ժողովրդի խնդիրը ռեստորանների զուգարաններն ե՞ն. Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը գրում է․ «Դուք հասկանում եք՞ ինչով ա զբաղված մեր կառավարության ղեկավարը: Արա լավ, էս ամենն ինչի ա տանելու։ Հայաստանում չկա այդպիսի շքեղ հիմնարկ, որի զուգարաը լինի անմխիթար վիճակում… Կամ մեր ժողովրդի խնդիրը ռեստորանների զուգարաններն ե՞ն… Լավ, մենք ինչի՞ ենք հանդուրժում էս ամենը, ումի՞ց ենք վախենում… Եթե ինքը սուտ չի խոսում, […]

«Զուգարանների եւ դրանց կոնքերի թեման քննարկվում է կառավարական մակարդակում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջ օրը չեմ հասցրել հետեւել լրահոսին , բայց աչքի պոչով նայելով նկատում էի, որ ինչ-որ զուգարանների հարց կա եւ թեման երբեմն-երբեմն աչքի էր զարնում, բայց չէի կարեւորում, մտածելով ինչ-որ տափակ բան պիտի լինի, վերնագրերն են այդպես դնում, որ ընթերցող գրավեն։ Քիչ առաջ նստեցի համակարգչի […]

Վարչապետն օպերացիա է առաջարկել ԱԱԾ-ին․ ֆեյք օգտատիրոջ «շուխուռը» վատ բեմադրված սերիալ էր

«Ֆեյք օգտատիրոջ պատմությունը վատ բեմադրված «Դիանա» շոու էր։ Առնվազն բարոյական չէ այս ամբողջ աղմուկը բարդել Քոչարյանի կամ հականիկոլականների վրա»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Աշոտյանը վստահեցնում է, որ վարչապետը ներքաղաքական շահի համար օպերացիա է հանձնարարում ԱԱԾ-ին, որի օպերատիվությունը գնահատում է ուղղակի ֆանտաստիկ։ «Քանի՞ հայկական ֆեյք գիտեք, որոնց գրառումները միանգամից […]

Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կվերածվի թանգարանային հատվածի. Փաշինյան (ֆոտո)

Այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»,-նշել է նա:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը մեկնելու է արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը մեկնելու է արձակուրդ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների […]

Բակո Սահակյանը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Լեւոն Հակոբի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի եւ Արցախի […]

«Երբ Արմեն Սարգսյանը ստորագրեց ՍԴ դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին անհեթեթ օրենքը, քննչական մարմինը որոշեց փոխել Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը»

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։ Սա Նորայր Փանոսյանի արդեն երկրորդ կալանավորումն է Նույն քրեական գործի շրջանակներում։ Առաջին անգամ նա կալանավորվել էր 2019 թ. սեպտեմբերին, ապա նոյեմբերին վերաքննիչ դատարանը վերացրել էր Փանոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ հիմնավոր կասկածի […]

Անգամ նման իրավիճակներում Նիկոլ Փաշինյանը չի խորշում արտաքին լարվածության սլաքների մի մասն ուղղել դեպի ներքին քաղաքականություն և ավելացնել ճնշումները քաղաքական մրցակիցների վրա

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրացումն անցավ և կոնֆլիկտը ինչ-որ ժամանակով կարծես թե թևակոխեց քրոնիկ փուլ: Ստեղծված դադարից Հայաստանն ու Արցախը պետք է մաքսիմալ օգտվեն ճիշտ հետևություններ անելու համար: 1. Հունվարի 3-ին Իրաքում իրանական գեներալի սպանությամբ մեկնարկած լարվածությունը ցույց է տալիս, որ 2-րդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային հարաբերությունների, երաշխիքների և […]

ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պաշտոնապես աշխատանքի է անցել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հինգշաբթի՝ հունվարի 9-ին պաշտոնապես աշխատանքի է անցել, տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ «Ս.թ. հունվարի 9-ին Ստանիսլավ Վասիլեւիչ Զասը, որը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, սկսել է աշխատանքը»,- ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում։ «Հիմնական խնդիրս եմ համարում, […]

Ինչո՞ւ է մանաթը միշտ թերարժևորված, իսկ դրամը հիմարաբար գերարժևորված. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը բուռն քննարկման առիթ դարձավ։ Այսօր ինձ է դիմել իմ կողմից հարգված տնտեսագետ, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Նա, մասնավորապես, հարցրել է՝ արդյոք ես հավատո՞ւմ եմ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև PPP -ն այդքան մեծ տարբերություն է տալիս։ Բացառիկ պետական մտածելակերպ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի