13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանության սցենարը. երբ կլսեն Սերժ Սարգսյանին. 168 Ժամ

Ինչպես հայտնի է, մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, որտեղ այս մեկ տարվա ընթացքում հրավիրվել են մեծ թվով զինվորականներ եւ բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։

Այս հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հանրային կարծիքը, մեղմ ասած, միանշանակ չէ. մի կողմից՝ հանրությանը միանշանակ հուզում է, թե, ի վերջո, թերացե՞լ են արդյոք 2016-ին ՀՀ իշխանությունները, կամ եղե՞լ են լուրջ բացթողումներ ու թերացումներ։ Մյուս կողմից՝ քիչ չեն տեսակետները, որ այս քննիչ հանձնաժողովի գործողությունները ոչ այնքան մասնագիտական ուղղվածություն ունեն, որքան քաղաքական։

Այս օրերին էլ տարբեր տեղեկություններ են շրջանառվում այս կամ այն պաշտոնյային հանձնաժողով հրավիրելու մասին: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ նախատեսվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրել մինչեւ ապրիլի սկիզբ, իսկ քննարկումը, բնականաբար, անցկացնել փակ ռեժիմով։

Երրորդ նախագահին հանձնաժողով հրավիրելու մասին, ի դեպ, քանիցս հայտարարել է նաեւ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Սակայն ուշագրավ են ստացվող տեղեկությունները, որ իշխանությունները պլանավորում են Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրել հենց ապրիլի սկզբին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թրեթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ