23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյան՝ հեղափոխական բռնապետը. 168 Ժամ

Այս շաբաթ Ազգային ժողովը սկսել է քննարկել օրենսդրական փաթեթ, որ համընդհանուր ընկալմամբ անվանում են վեթինգ եւ անցումային արդարադատություն։ Վեթինգի տարրեր պարունակող օրինագիծը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծն էր, որի քննարկումն ավարտվեց երեկ, իսկ անցումային արդարադատությունը վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծին, որի քննարկումը սկսվեց երեկ։

Սրանք ընդհանուր առմամբ հեղափոխական գործիքակազմին վերաբերող օրենքներ են, որոնց ընդունման դեպքում բավարարվելու են արդեն երկու տարի հանրության ականջը շոյող կարգախոսներով սնված ցածր կարգի պահանջմունքները՝ «նախկիններին բռնելու, ունեզրկելու, դատելու, թալանը վերադարձնելու» մոտիվներով։ Առաջին հայացքից հեղափոխություն ունեցած երկրում սա հնարավոր կլիներ նորմալ համարել, քանի որ բոլոր հեղափոխականներն էլ իշխանության գալուց հետո իրականացնում են պոպուլիստական խոստումները եւ բավարարում են նախկին իշխանությունների նկատմամբ հանրության մեջ եղած ատելության պահանջմունքները։

Բայց Հայաստանի դեպքում իրավիճակն այնքան էլ միարժեք չէ։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական ճանապարհով իշխանության գալով՝ պահպանեց նախկին իշխանության ստեղծած բոլոր այն ինստիտուտներն ու կառուցակարգերը, որոնցով եւ որոնց մեջ ինքը շատ հարմարավետ է զգում ու բավարարում է անսահման իշխանություն ունենալու սեփական պահանջմունքը։

Դրա ամենավառ վկայությունը սուպերվարչապետական համակարգն է, որի ամենաանխնա քննադատը ժամանակին հենց ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն էր, ով այսօր, սակայն, որպես վարչապետ՝ ամբողջությամբ վայելում է դրա ընձեռած գործնական անսահման իշխանության հնարավորությունները։ Ու ստացվում է, որ հեղափոխական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ընտրովի մոտեցում է ցուցաբերում հեղափոխական գործիքակազմի նկատմամբ՝ մազաչափ անգամ չի դիպչում այն ամենին, ինչն իրեն իշխանություն ու հարմարավետություն է ապահովում, սակայն հեղափոխականություն է դրսեւորում այն հարցերում, որոնք բավարարելու են լայն մասսաների ստորին բնազդային պահանջմունքները։

Սա երկակի ստանդարտների դրսեւորման ցցուն օրինակ է, որը, սակայն, Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն։ Երկակի ստանդարտներով կառավարումը դարձել է Փաշինյանի իշխանության հիմնական գաղափարական-մեթոդոլոգիական հիմքը, ինչի շնորհիվ նրան առայժմ հաջողվում է պահպանել «հեղափոխական բռնապետի» կարգավիճակը։ Սուպերվարչապետական համակարգը բռնապետական էր համարում հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ