Շուշին ազատագրողները մեղադրյալի աթոռին են․ սա բոլորիս ամոթն է․ Վիտալի Բալասանյան
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում նշվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Մայիսի 8-ին լրանում է բերդաքաղաք Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ հայ ժողովրդին։ Արցախյան գոյամարտի ժամանակ մենք բազում հաղթական գործողություններ ենք իրականացրել, բայց Շուշիի ազատագրումն առանձնանում է իր ռազմավարական նշանակությամբ ու խորհրդանշականությամբ։ Այդ ռազմագործողությամբ հայկական զինուժին […]





































