23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի քեռու տղայի վրա կրակե՞ լ են: Լարված իրավիճակ «Դիլիջան» ազգային պարկում

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. ««Դիլիջան» ազգային պարկից հայտնում են, որ տևական ժամանակ լարված են ազգային պարկի տնօրեն, Դիլիջանի քաղաքապետի տեղակալ Արման Բազինյանի ընկեր, դասընկեր Ռոբերտ Ալիխանյանի և  ազգային պարկի տնօրենի օգնական, Նիկոլ Փաշինյանի քեռու տղա Մամիկոն Հովհաննիսյանի հարաբերությունները։ Վերջինս ժամանակին Նիկոլ Փաշինյանի մոտ բարեխոսել է, որպեսզի Ռոբերտ Ալիխանյանին նշանակեն ազգային պարկի տնօրեն ու […]

Վեհափառի հրաժարականի պահանջով

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր տաճարի վերաօծմանն եւ Մյուռոնօրհնեքին ընդառաջ, իշխանականներին հարող շրջանակներից եւ կարգալույծ հոգեւորական Տեր Սահակ քահանա Գալստյանի կողմից մի քանի շաբաթ առաջ հայտարարություններ էին տարածվում, թե սեպտեմբերի 14-ին՝ վաղը, Էջմիածնում տեղի է ունենալու հակաեկեղեցական ցույց՝ Վեհափառի հրաժարականի պահանջով։ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանին հարցրինք՝ ստացե՞լ են արդյոք նման ակցիայի մասին իրազեկման դիմում, […]

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀԿ ԳՄ հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ Ս.թ. սեպտեմբերի 2-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Այս փաստաթուղթը հղի է Հայաստանի համար նոր զիջումներով և տարածքային կորուստներով: Ըստ Կանոնակարգի նախաբանի՝ կողմերը համաձայնել են սահմանազատումն իրականացնել Ալմա-Աթայի 1991թ.-ի հռչակագրի հիման վրա, […]

Ականատես կլինենք կառավարության շենքի դրոշի տակ պոռնոֆիլմ նկարեն

Մատենադարանի տարածքը ոմանց համար դարձել է «սեքս պավիլիոն» ։ ԿԳՄՍ նախարարության ու մատենադարանի տնօրինության անգործությունը մի օր էլ կհասցնի նրան, երբ մի անգամ էլ ականատես լինենք կառավարության շենքի դրոշի տակ պոռնոֆիլմ նկարեն, ինչպես մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ Էրեբունի ամրոցում: Լիլիթ Պետրոսյան

Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը. թյուրքագետ

Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը՝ դրանից բխող վտանգները կոծկելու, միջանցքի սպառնալից էությունը լղոզելու և դրա՝ մեզ համար իբր շահեկանությունը «հիմնավորելու» ակտիվ աշխատանքը։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը. «Այդ գործում ներկա փուլում ներգրավված են գերազանցապես տարբեր քարոզիչներ, որոնք ներկայանում են «փորձագետ» ոչինչ […]

Օրհնում և փառաբանում ենք Քեզ, ամենաբարձրյալ և ամենողորմ Աստված

Օրհնում և փառաբանում ենք Քեզ, ամենաբարձրյալ և ամենողորմ Աստված, որ մեզ համար միշտ խորհրդավոր, մեծամեծ, փառավոր, հրաշալի և անհամար գործեր ես կատարում, և որ նախախնամաբար մեզ գիշերային նինջ ես պարգևել՝ հոգնություններից ծանրաբեռնված մեր տկար մարմինների համար։ Գոհանում ենք Քեզնից, որ չկործանեցիր մեզ մեր հանցանքների մեջ, այլ Քո մարդասիրությամբ մեզ արթնացրեցիր հուսահատ նիրհից, որպեսզի փառավորենք Մեծությունդ։ […]

10 հազար դրամանոց սրբապղծություն՝ ընդդեմ հայ առաքելական եկեղեցու

««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՔՊ-ական իշանության օրոք 10 հազար դրամով տուգանվել է համայն հայության հոգեւոր առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Ամենեւին էական չէ՝ ինչի համար, էական չէ, թե որքան է կազմում տուգանքի գումարը, երեւույթն ինքնին տգեղ է, անընդունելի եւ վրեժխնդրություն հիշեցնող: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի ասյօրվա համարում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի