22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կազանը կրկին աշխարհի ուշադրության կենտրոնում է․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կազանը կրկին աշխարհի ուշադրության կենտրոնում է, քանզի, Ռուսաստանը  ի տես  աշխարհի  ցուցադրում է, որ իրեն   մեկուսացնելն այնքան էլ դյուրին գործ չէ, եթե չասենք՝ անհնարին։  Ուկրաինայի հակամարտության սկզբից ի վեր Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին, մինչդեռ,  32 երկրներ, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի նոր անդամներ, հավաքվել են Կազանում եւ  կարեւոր հարցեր են քննարկում։
Այս մասին մասնագետները գրում են եւ դեռ կգրեն։
Իմ գրառումն այդ մասին չէ։
Ինքս, Կազան բառը  զուգահեռում եմ  13 տարի առաջ, ամռանը այս նույն Կազանի շուրջ նույն աշխարհի համակ ուշադրությանը։ Իսկ ինչ էր տեղի ունենում։Մոռացկոտներին  զուտ հիշեցնեմ մի քանի դրվագով։ 2011-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով Կազանում հանդիպեցին  Հայաստանի, Ռուսաստանի եւ ադրբեջանի նախագահները։Եռակողմ այս հանդիպումը  միտված էր դառնալ արցախյան հարցի կարգավորման կարեւորագույն հանգրվան։ Քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կողմերը  կարծես եկել էին լրջագույն համաձայնությունների եւ   հարցը լուծվելու էր երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականության   հարգում եւ՝  ժողովուրդների ինքնորոշման իրավունքի անվերապահ ընդունում։
Կազանյան հանդիպումից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ԱՄՆ նախագահը կարևորել էր Կազանում տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի առաջնորդության համար և Դովիլի հայտարարության համատեքստում կարևորել Կազանում առաջընթացի արձանագրումը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամային՝ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման գործընթացին հետևողական աջակցության համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները միշտ ձգտել են հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման, և եթե Կազանում ադրբեջանական կողմը ցուցաբերի կառուցողական մոտեցում, ապա կարելի է ակնկալել դրական արդյունքներ:
Բայց, ադրբեջանն ուր, կառուցողական մոտեցումն՝ ուր։
Ինչը եւ ապացուցվեց հանդիպման ժամանակ։
Ամեն ինչ թվում էր   առաջ էր գնում մեր սրտով, մեր  ուզած ձեւով եւ, Արցախը վերջապես ստանալու էր եւ կարգավիճակ եւ՝ ապահով ու անվտանգ կյանք։Բայց,  ադրբեջանը հերթական անգամ ստեց, խաբեց եւ, արդեն բանակցային սեղանին, երբ պետք է ստորագրություններով հաստատվեր աշխատած փաստաթուղթը,  Ալիեւը  մի թղթի կտոր հանեց եւ ներկայացրեց իր նոր շարադրանքը։ Սա մեծ հարված էր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ, մասնավորապես Ռուսաստանին, քանի որ տարիների աշխատանքը  իլհամը  ջուրն էր թափում։
Ինքս այդ  ժամանակ  լրագրողական իմ աշխատանքում պատիվ եմ ունեցել լուսաբանել այս ընթացքը եւ, այսօր արցախյան կարգավորումը խեղաթյուրողներին հարկ եմ համարում հիշեցնել, որ  Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս։ Այդ ժամանակ եւ դրանից հետո նախագահ Սարգսյանը հայտարարեց․«Նորից եմ ասում՝ դեն շպրտեք ձեր գլխից, թե ինչ էինք մենք տալու, դուք մտածեք այն մասին, թե ինչ էինք ունենալու։Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դա մեզ հնարավորություն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման, այո, փոխզիջումների միջոցով։ Բացի դրանից, մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որը, ինչպես և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ համանախագահները որակում էին որպես «այսօրվա իրողություն պլյուս»։ Ահա այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության յոթ երաշխիք, որոնցից առաջին կետը հետևյալն էր,որ ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, ԼՂ-ի գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից,  ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է, այսպես ասած, ճանաչված միջազգային հանրության կողմից, խաղաղապահների մասնակցություն և այլն։ Եվ ԼՂ-ն իրավունք էր ստանում, խնդրում եմ՝ ուշադրությամբ լսեք, անդամակցել միջազգային այն կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէր․ պլյուսը դա էր»։
Ինքս կարող եմ շարունակել եւ  վերհիշել ու կրկին հիշեցնել հարցի կարգավորման ՀՀ այդ  շրջանի իշխանության, դիվանագիտության, երկրի նախագահի  գործողությունները, ջանքերը եւ  արդյունքները։Բայց, ցավոք,  2018-ին եկավ մի սրիկա, հայատյաց եւ արցախատյաց, որը   զրոյական կետից սկսեց ու  տարիների  դիվանագիտական  բոլոր հաջողությունները  իջեցրեց  իր զրոյական մակարդակին։Եւ, կայացած Արցախի Հանրապետությունը սկուտեղի վրա մատուցեց  ադրբեջանին»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ