28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ում բարձր են գնահատում Ձեր ակտիվ շահագրգռությունը. Պուտինը՝ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանք է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Մեծարգո Արմեն Վարդանի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ։ Ռուսաստանում բարձր են գնահատում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր ակտիվ շահագրգռությունը։ Համոզված եմ, որ երկկողմ կառուցողական համագործակցության հետագա ընդլայնումը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում […]

Եթե Ալեն Սիմոնյանն իրավաբան ա, ուրեմն ես էլ Բրյուս Լին եմ. Գևորգ Պետրոսյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում կիսվել է Ալեն Սիմոնյանի հարցազրույցի տեսանյութը և գրել․ «Կոտրվի էն ձեռքս, որ ես էս մարդուն գնահատական դրեցի… Եթե ինքն իրավաբան ա (փաստացի), ուրեմն ես էլ Բրյուս Լին եմ… Հլը ոնց ա պղծում իրավագիտությունը…»,-նշել է նա:

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 418 նոր դեպք, մահացել է 21 մարդ

Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 21 006 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 418-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 10144 մարդ (+1013), այս պահին բուժվում է 10 364-ը (-616)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 498 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 372 (+12), այլ պատճառներով՝ 126 (+9):       Մեկ օրում մահացել է 21 մարդ: […]

Խելահեղ կառավարիչների ներդրումը պետական ինստիտուտների կայացման գործում

Politeconomy-ին գրում է.  Նկ. Կարլոս I-ի գլխատումը Կայացած ինստիտուտներ ունեցող երկրները արյունահեղ պատմական փուլերով են անցել: Պատահական չէ, որ երկրների կայացման գործում մեծ դեր ունեն ավանդույթները, որոնք ձեռք են բերվել ծանր պայքարի միջոցով: Եվ որքան էլ տարօրինակ չհնչի, այդ գործում մեծ դերակատարում են ունեցել խելահեղ կառավարիչները: Նրանց կատարած անօրինականությունների հետևանքով են ընդունվել օրենքներ, որոնք սկսել են սահմանափակել կառավարիչների ամենաթողության հնարավորությունները և կայացրել դատական, […]

Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է ԼՀԿ ձեռքում․ Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ շատերս ականատես եղանք «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության կողմից բեմադրված թատերական ներկայացմանը։ Հատուկ ցինիզմով, իրավունքի և առողջ բանականության նկատմամբ ընդգծված արհամարանքով, Նիկոլ Փաշինյանի անհատի կուլտի այս 88+1 սպասավորները փորձեցին հանրությանը ցույց տալ, որ իրենց դեմ «խաղ չկա», կարող են օրը ցերեկով ոտնահարել սեփական երկրի […]

Ղազագրի համար դատապարտող «Իմ քայլը» քաղաքական թրաֆիքինգով է զբաղված․ «Հրապարակ»

«Իմ քայլի որոշ պատգամավորներ, որոնք ինչ-ինչ թելերով անցյալում կապ են ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նրան անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունից հետո բանագնացների միջոցով փորձել են Ծառուկյանի մոտ մեղա գալ, որ իրենք այդ քվեարկությունն իրականացրել են ստիպված, և իրենցից ապացույցներ են պահանջել՝ չէին կարող այլ կերպ քվեարկել։ Ասել են, որ գործընթացի պատասխանատուն եղել է խմբակցության քարտուղար […]

Ռուստամ Բադասյանից դժգոհ են․ «Իրատես»

«Իմ քայլը» խմբակցության՝ նախորդ շաբաթվա ավարտին տեղի ունեցած նիստի ժամանակ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրակարգում է եղել նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարցը: «Իրատեսի» տեղեկություններով՝ իմքայլականներին խստագույնս անհանգստացնում է այն հանգամանքը, որ դատաիրավական ոլորտում իշխանությունը մեկը մյուսից հետեւից ձախողումներ է գրանցում: «Ձախողում ասվածը, իհարկե, իշխանության դիտանկյունով է ձախողում: «Իմ քայլի» ներկայացուցիչները որեւէ կերպ […]

Պետք է անեք, թե չէ ձեր համար վատ կլինի․ վարչապետը՝ «Իմ քայլին»․ «Հրապարակ»

«Շաբաթ օրը տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության եւ վարչության համատեղ նիստը, որին մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, կրկին անցել է բուռն: Հիմնական թեման եղել է երկուշաբթի մեկնարկող ԱԺ արտահերթը: Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «շան լափ» է թափել Վահագն Հովակիմյանի գլխին, մի քանի «շերեփ» էլ հասել է Արարատ Միրզոյանի քավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ «Ասաց` […]

ԼՀԿ-ն խուսափում է «հակահեղափոխական» պիտակից՝ վաստակելով ավելի վատ պիտակներ․ «Իրավունք»

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը միայնակ քննարկեց եւ ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք դատավոր ուղարկվում են թոշակի: Օրվա վերջում հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք` խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: ԲՀԿ-ն մասնավորապես դիմել […]

Արա, դու հո էս երկրի թշնամին չե՞ս. Բագրատ Եսայանը` Նիկոլ Փաշինյանին

ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի հասկանալի լեքսիկոնով ասեմ. արա, դու հո էս երկրի թշնամին չե՞ս, ինչի՞ ես ամեն գնով վատացնում հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ։ Քո հակառուսականությունը 2 տարվա մեջ հասցրեց նրան, որ ի դեմս քեզ Հայաստանի ղեկավարին չեն ուզում տեսնել Մոսկվայում՝ Հաղթանակի շքերթին, Եվրոպայի խորհրդի խոշորագույն խմբակցության նախագահը մտահոգություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի