01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տպավորություն է, որ Առողջապահության նախարարը հաճույք է ստանում Մանվել Գրիգորյանի խոշտանգման փաստով․ Լևոն Բաղդասարյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել։  «Այնպիսի տպավորություն է, որ Դատարանին անհրաժեշտ չէ քննելու Մ.Գրիգորյանի վրա կարած քրեական գործը, դա է պատճառը, որ ծանր հիվանդությունների հետ կապված հետաձգվում են դատական նիստերը, մինչև հիվանդը կմահանա:   Այնպիսի տպավորություն է, որ Առողջապահության նախարարը, ով մասնագիտությամբ նաև բժիշկ է, հաճույք […]

Վերաքննիչ դատարանը կքննի Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հունիսի 15-ին, ժամը 14։00-ին կսկսի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Քոչարյանը 2020 թվականի […]

«Վարչապետին մարտահրավեր նետեց փողոցը»․ Ծառուկյանի տան խուզարկությունն ու երևանյան ակցիաները՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

Նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը, ապա՝ նրա հարցաքնությունն ու դրան հաջորդած զարգացումները ՀՀ ԱԱԾ շենքի մոտ, ակտիվորեն լուսաբանել են՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ արտասահմանյան լրատվամիջոցները։ Առավել մանրամասնորեն իրադարձությունները լուսաբանել են ռուսական ԶԼՄ-ները,այդ թվում՝ այն միջազգային լրատվամիջոցները, որոնք ունեն հայաստանյան թղթակից։ Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը ներկայացրել է հայաստանյան զարգացումները՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ներկայացնելով […]

Ծառուկյանական բեկումնային կիրակին. ինչ դիտեց և ինչ տեսավ Հայաստանը

Երեկ հայ ժողովուրդը ողջ կիրակի օրն անցկացրեց ուղիղ հեռարձակումներ դիտելով։ Հետագա զարգացումների համար հունիսի 14-ի կիրակին դառնալու է բեկումնային։ Շատ կարևոր է հասկանալ ծառուկյանական կիրակիի հիմնական մեսիջները. 1. Փոխվեց կինոյի հերոսը։ Երկու տարի սերիալի հոգեբանությամբ երկիրը կառավարելով՝ Փաշինյանն առաջին անգամ գլխավոր դերում չէր։ Գլխավոր դերում ԲՀԿ-ն էր։ Տեղի ունեցավ սերիալային հեղափոխություն, ինչը հանրային հոգեբանության տեսակետից […]

Մեր օրակարգը պետք է լինի ցանկացած առիթով պայքարել իրենց օրակարգի դեմ

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը գրում է. «Եվ այսպես, Ծառուկյանի մասին հետևյալը՝ գաղափար չունեմ, թե արդյոք նա գործել է իրեն մեղսագրվող հանցանքները, բայց կասկած չունեմ նաև, որ նա կարող էր ամեն առավոտ մատղաշ երեխեք ուտել ու խնդիր չէր ունենա, եթե Փաշինյանին չընդդիմանար: Իրեն հետապնդելու միակ պատճառը քաղաքական է: Ընդ որում, պետք է նշեմ նաև, որ […]

Չի կարող լինել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում. Գլխավոր դատախազի խորհրդական

Չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրհամյանը։ «Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից:   […]

Քաղաքական այլակարծության նկատմամբ բռնաճնշումները դարձել են Փաշինյանի կառավարության ձեռագիրը. «Արդարություն»

Արցախի «Արդարություն» կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում մայր Հայաստանում վերջին շրջանում տիրող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակի զարգացումների վերաբերյալ, որն այլեւս վերածվում է ճգնաժամի։ Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Երեկ տեղի ունեցած իրադարձությունները մեր մտահոգության վառ ապացույցն էին, որտեղ ՀՀ իշխանությունները ապացուցեցին, որ իրենց գործելաոճը որեւէ աղերս չունի ժողովրդավարության հետ, էլ չխոսենք ժողովրդի իշխանության մասին։ […]

Ռեկտորի ԺՊ-ն արգելել է առցանց նիստի հեռարձակումը. Էմին-Տերյան

Հարգելի գործընկերներ, մի քանի րոպեից կմեկնարկի ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը, որը ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը: Նա նաեւ նշել է. «Սակայն ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի բանավոր հրահանգով, ոչ միայն լրատվամիջոցների համար է արգելվել առցանց հեռարձակումը, այլև ԵՊՀ հանրային կապերի […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, 19-ը մարդ՝ մահացել

Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 17064 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 397-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 6276 (+62) մարդ, այս պահին բուժվում է 10409-ը (+316)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 379 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 285 (+16), այլ պատճառներով՝ 94 (+3): Այսպիսով մեկ օրում մահացել է 19 մարդ: Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից […]

Ծառուկյանի քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության եւ վերահսկողության ներքո. «Լուսավոր Հայաստան»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հունիսի 14-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրադարձություններին: Հայտարարությունում ասվում է. «Հունիսի 14-ին մամուլից տեղեկացանք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետեւ ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց պաշտոնական կայքով, համաձայն որոնց երեք առանձին դեպքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի