14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Նիկոլ Փաշինյանի երևակայական պատասխանն Իլհամին». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի երևակայական պատասխանն Իլհամին

« Կարդացի ելույթ-հայտարարությունդ։
Ընդդիմության դեմ տարվող այս դժվար ներքաղաքական պայքարում, պետք է խոստովանեմ, որ այն գրեթե օգտակար չեղավ։ Ինչպես նախկինում, այնպես էլ իշխանության գալուց հետո, ես էլ էի քո նման շատ կոշտ քննադատում Արցախի ազատագրական պայքարը ղեկավարած, բանակը կայացրած, պետականությունն ամրապնդած, արտաքին ակտիվ քաղաքականություն ծավալած, Հայաստանի անվտանգային համակարգ և տնտեսական ռեսուրսներ ստեղծած բոլոր մարդկանց։ Նրանց մեջ էին նաև քո մատնանշած նախագահները, գեներալները, պետական պաշտոնյաներն ու գործարարները։

Հիմա էլ եմ քննադատում ու տարբեր գործեր հարուցում, բայց ցավոք, արդեն շատ քչերն են հավատում ինձ։ Դու երևի հույս ունեիր, որ քո քննադատությունը կօգներ մեզ՝ ընդդիմության դեմ տարվող պայքարում։
Այնինչ հիմա հակառակն է տեղի ունենում՝ հատկապես, որ դու կոշտ քննադատատել ես նաև ինձ ու իմ իշխանությանը։ Հուսով եմ, դա արել ես, որպեսզի ակնհայտ չդարձնես համակրանքը մեր հեղափոխության հանդեպ։

Վերջում ցանկանում եմ ավելացնել, որ իմ մամուլի քարտուղարի հետ որոշեցինք պատասխանել քո հայտարարությանը, բայց քանի որ Սերժ Սարգսյանն արդեն կոշտ հակադարձել էր քեզ, մենք էլ որոշեցինք իր պատասխանին անդրադառնալ։ Գոնե այդ կերպ փորձեցինք ներքաղաքական մի օգուտ քաղել՝ մեր ժողովրդին մանիպուլացնելու գործում։

Նաև, քանի որ նախապես քեզ անվանել էի կիրթ և կառուցողական, հիմա չէր լինի կտրուկ փոխեի տեսակետս, ու ասեի, որ կոռուպցիոներն ու բռնապետը դու ես։ Ինչպես տեսար, մեր ԱԳՆ խոսնակն էլ , ի տարբերություն քեզ՝ խիստ մեղմ է արտահայտվել ու հիմնականում փորձել է փրկել իմ, և իշխանությունների դեմքը՝անտեսելով մյուս կարևոր հարցերը։

Իսկ Հայաստանի իմիջի, Հայոց Ցեղասպանության ու Ղարաբաղի հարցերով, հետո մի ուրիշ վերելակում կխոսենք։

Հ.Գ. Երբ Մոսկվա գնալու լինես, ասա, որ ես էլ եմ ուզում գալ։ Դուշանբեի վերելակը չմոռանաս» »։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ