23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սահմանադրական փոփոխությունների օրը 2 իմքայլական եղել է կորոնավիրուսով վարակված․ Alternativ

Alternativ.am-ը գրում է․ «ԱԺ-ն հապճեպ կերպով քննարկեց և ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի արդյունքում ՍԴ 3 դատավորներ դադարելու են պաշտոնավարել ՍԴ դատավորի պաշտոնում, քանի որ պաշտոնավարման ժամկետը 12 տարուց ավել է: Մի կողմ դնելով այս օրենքի իրավական հակասությունները ՀՀ սահմանադրության և գործող օրենսդրության հետ արձանագրենք, հետևյալը։ Սահամանադրական փոփոխությունները քվեարկվեցին ԱԺ 89 պատգամավորների կողմից՝ միաձայն կողմ: Ըստ Alternativ.am-ի հավաստի աղբյուրների, այդ օրը՝ հունիս 22-ին, ԱԺ նիստին ներկա 89 պատգամավորներից երկուսի մոտ արդեն դրանից մի քանի օր առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց իշխանական հպատակ պատգամավորներին ցուցված է եղել անտեսել այդ փաստը և պարտադիր ներկայանալ քվեարկությանը:

Այդ պատգամավորներն են իմքայլական  Վիկտոր Ենգիբարյանը, ում մոտ ախտորոշվել էր վարակը 18․06․2020թ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում և Հայկ Գևորգյանը՝ ում մոտ վարակն ախտորոշվել է 19․06․2020թ  կրկին Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս 2 պատգամավորների նկատմամաբ ևս պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվությամբ, ինչպես Աբովյան քաղաքում ծառայություններ մատուցող տաքսու վարորդը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց նա շարունակում էր ազատորեն մատուցել իր ծառայությունները: Խոսքը գնում է ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) 1-ին մասով, քանի որ պատգամավորների մասով ևս առկա են արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հանցագործության հատկանիշներ:

Նշենք որ, մեր հավաստի տեղեկություններով, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս վարակված է կորոնավիրուսով: Ինչպես հայտնում է նրան մոտ կանգնած մեր աղբյուրը նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է դարձել  27․06․2020-ին, պատասխանը դրական է եղել

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ