23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Պողոսը» չի ներելու Փաշինյանին գույքահարկի համար. Անդրանիկ Թևանյան

Տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պողոսները Նիկոլ Փաշինյանին ներեցին կառավարական առանձնատան թանկարժեք վերանորոգումը, ներեցին թանկարժեք ավտոմեքենաները, թանկարժեք շրջագայությունները, ապօրինությունները, Ալիևի հետ սիլի–բիլին, չկատարված խոստումները, պաթոլոգիկ ստերը և նույնիսկ կառավարության ապաշնորհ քաղաքականության արդյունքում համաճարակի տարածման մասշտաբներն ու կորոնավիրուսի պատճառով առաջացած մահերը, բայց չեն ների տների գույքահարկի բարձրացումը։ Ընդ որում՝ ոչ թե ձևականորեն ու ֆլեշմոբային տարբերակով չեն ների, այլ անկեղծորեն չեն ների։

«Բնակարանային հարցը» շատ ցավոտ է ամենուրեք։ Առավելևս հետխորհրդային տարածքում։ Հայտնի սովետական հզոր ֆիլմում հերոսներից մեկը նույնիսկ խոսում էր այն մասին, որ հանուն ավտոտնակի, այսինքն՝ գույքի, հայրենիքն է վաճառել։

Փաշինյանի արածները կհերիքեին 100 հեղափոխության համար, բայց հեղափոխականներին դրանք ներվում են։ Որոշ ժամանակ, իհարկե։ Գույքահարկը նրան չի ներելու «Պողոսը»։ Ու ոչ միայն «Պողոսը»։ Ու ճիշտ էլ կանեն»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ