23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թորոսյանի անտեսված կոչը․ ԱԺ փոխնախագահը և այլ իմքայլականներ՝ սրճարաններում

Իշխանական պատգամավորներն անտեսում են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչը և շարունակում են այցելել սրճարաններ: Այս առնչությամբ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է սրճարանում նստած, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Մանթաշյանը լուսանկարին կից հիշեցրել է առողջապահության նախարարի կոչը և գրել «Սա իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, այսօր, հիշեցնեմ մի քանի ժամ առաջ առողջապահության նախարարի կոչը: Ու դուք լուրջ մտածում եք, որ կարող ա ինչ որ մեկը ձեզ լուրջ ընդունի, ձեր սահմանափակումները նույնիսկ դուք չեք պահում…»:

Օգտատեր Տաթև Վարդանյանն էլ հրապարակել էր Ալեն Սիմոնյանի և Հրաչյա Հակոբյանի լուսանկարը և գրել․

«Արսեն Թորոսյան.

Երբ քաղաքացիներից պահանջում եք պահպանել առողջապահական կանոնները, չայցելել մարդաշատ վայրեր ու հատկապես ռեստորաններ, սրճարան, ծնունդ, քեֆ, իսկ այցելելուց դիմակը հանել միայն ու միայն ուտելու ընթացքում ցանկալի կլիներ, որ ձեր հորդորին առաջին հերթին հետևեին և այդ կերպ հանրությանը օրինակ ծառայեին ձեր թիմակից ընկերները։ Առավել ևս, երբ նրանք օրենսդիր մարմնի այսպես կոչված կարկառուն ներկայացուցիչներն են։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր, նույն ինքը հայոց համազգային աներձագ Հակոբյան Հրաչը հենց հիմա Pesto սրճարանում։

Ամոթ է, ամաչեք.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ