26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունի ձեր բնակության տարածքը. Վանեցյան

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի Արցախի Հանրապետություն այցի շրջանակներում առաջին կանգառը Քաշաթաղի շրջանում էր։ Այս մասին տեղեկանում ենք «Հայրենիք» զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։ ««Հայրենիք» զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Քաշաթաղի շրջանում «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Արցախի Հանրապետություն այցի շրջանակներում առաջին կանգառը Քաշաթաղի շրջանում էր։ Արթուր Վանեցյանը հանդիպեց այն դպրոցականներին, որոնց ամիսներ առաջ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սմարթֆոններ ու համակարգիչներ էր նվիրել։ […]

Մենք 2.5 տարի պայքարում ենք այս ապազգային, հակապետական, «իզմեր» չունեցող ռեժիմի դեմ. աջակցում ենք Իսրայել Հակոբկոխյանի գաղափարին. Է. Շարմազանով (տեսանյութ)

Մենք երկուսուկես տարի պայքարում ենք այս ապազգային, հակապետական, «իզմեր» չունեցող ռեժիմի դեմ. աջակցում ենք հացադուլ իրականացնող Իսրայել Հակոբկոխյանի գաղափարին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:   «Այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնում է Իսրայել Հակոբկոխյանը, մեզ համար մտահոգիչ և ընդունելի են: Հակոբկոխյանը մեր ազգի մարզական լեգենդներից մեկն է, […]

«Ախր հիմա 21-րդ դարն ա, գիտելիքը փոխվել ա, էն, ինչ մենք երեսուն տարի առաջ սովորել ենք, փոխվել ա»․ Փաշինյանը՝ գյուղացուն

Գանձակ համայնքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում գյուղացիներն աշխատանքային խնդիրները ներկայացրեցին վարչապետին։ Գյուղացիներից մեկը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում է աշխատում, անասուններ է պահում, բայց պայմանները վատն են։ «Պահում եմ երեք հատ հորթ, երկու հատ խոզ․․․», – ասաց գյուղացին, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն արձագանքեց․   «Մի քիչ շատացրու, բա դրանից լավ գործ։ Հետաքրքիր է, որ մեր […]

Մենք ձախողել ենք քաղաքաշինության ոլորտը. Սարհատ Պետրոսյան

Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքաշինությանը վերաբերող երկու քննարկումները կառավարությունում (Քաղաքաշինության կոմիտեի 2019 թվականի միջոցառումները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը) ունեին մեկ ընդհանրություն. երկուսում էլ քննարկման առարկան ներկայացնելուց հետո կարծես թե չենք հասկանում, թե ո՞ր ուղղությամբ ենք շարունակում առաջ գնալ ու առհասարակ մենք գոհ ե՞նք ոլորտում առկա իրավիճակից։ Եթե սրան գումարենք […]

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը պարգևատրվել է 1 մլն 800 հազար դրամի չափով

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հազար դրամի չափով՝ աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից: «Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական […]

Ճանաչվեցի տարվա ամենասկանդալային քաղաքական գործիչ. վերջը լավ ըլնի․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբության գրառում է կատարել այսօր «Մեդիա Վահան 2020»՝ այսօր կայացած մրցանակաբաշխության ժամանակ «Ամենասկանդալային քաղաքական գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվելու վերաբերյալ։ «Փաստորեն, ճանաչվեցի տարվա ամենասկանդալային քաղաքական գործիչ… Վերջը լավ ըլնի», – գրել է Պետրոսյանը

Բելառուսի կառավարությունը հրաժարական է տվել

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն կարգադրել է վայր դնել կառավարության լիազորություններն օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջ, հայտնում է Sputnik Բելառուսը: Միաժամանակ, Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որի համաձայն կառավարության կազմը կշարունակի իր աշխատանքը մինչ կազմի հաստատումը: Նա ավելի վաղ հայտնել էր, որ կառավարության գործող կազմն ընտրություններից հետո չի փոխվի:

Մարդ միշտ պետք է այնքան բարձր և այնքան խոհեմ լինի, որ պատրաստ լինի լսել և ընդունել ճշմարտությունը. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի լույս բոլորի՛ն, բացի, թե՛ ներկա, թե՛ նախկին պնակալեզներից: Պնակալեզներ կան ինչպես ներկա իշխանությունների համակիրների շարքում, այնպես էլ նախկին իշխանությունների։ Քաղաքական տարակարծության հարցում նման ատելության դրսևորումները հատուկ են բարդույթավորված անձնավորություններին։ Մարդ միշտ պետք է այնքան բարձր և այնքան խոհեմ լինի, որ պատրաստ լինի լսել և ընդունել ճշմարտությունը։ Մեր […]

Ադրբեջանը ՝ Օրբիտրալ Զոնդաժոժի կեղծ տեղեկությունների տարածմամբ կարող է վտանգվոր էսկալացիա տանել. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԴՐԲԵՋԱՆԸ` ՕՐԲԻՏՐԱԼ ԶՈՆԴԱԺՈԺԻ ԿԵՂԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ՏԱՆԵԼ Օգոստոսի 15-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն և «Ազերկոսմոս» ԲԲԸ-ն, «Azersky»  սպուտնիկի միջոցով իրականացված մոնիտորինգի արդյունքներով, համատեղ հայտարարություն են տարածել` կապված Ադրբեջանի այսպես կոչված օկուպացված տարածքներում, մեր կողմից իրականացվող «ապօրինի» գործունեության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես խոսվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի