01 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել անհայտ ծագման պայմանագրեր. Գևորգ Գրիգորյան

Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ձեզ մի քիչ թարմ ինֆորմացիա տամ ու շարունակեմ աշխատել` Առավոտյան տեղեկացրել էի, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի բուլկին ու իր ենթակայության տակ գտնվող մանր-մունր օրինախախտները բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել անհայտ ծագման պայմանագրեր, իսկ մինչև այդ «նոր» պայմանագիրը ստորագրելը` պարտադրում են ստորագրել աշխատանքից ազատման դիմում: Այնպես ստացվեց, որ […]

Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես և իր ռեժիմը, անցողիկ են. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանն արձագանքել է Հայաստանի Հանրապետության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր հրապարակային հնչեցրած հայտարարությանը. «Այս ո՞ւր ենք հասել: Ժառանգաբար իշխանության եկած՝ բռնապետական հարևան երկրի խան Իլհամ Ալիևը, որին երկու տարի առաջ մեր երկրում իշխանությունը զավթած մեկը համարում է կիրթ, հաճոյախոսություններ շռայլում, այն աստիճանի վստահում, որ ԼՂ բանակցային գործընթացի պատմությունը […]

Ի՞նչ է լինելու. արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է

Կան մի քանի հարցեր, որոնք ամբողջացնելու են պատասխանը։ Հարց 1. Ի՞նչ է կատարվում աշխարհում։ Խոշոր ճգնաժամերը՝ այնպիսիք, ինչպիսին համաճարակն է, ունենում են խոշոր հետևանքներ։ Անշուշտ, համաճարակի դեմ պայքարում տապալված և թանկ գին վճարած հասարակություններն իրենց կառավարություններից պահանջելու են հաշվետվություն։ Ոչ էֆեկտիվ կառավարությունները պաշտոնանկ են արվելու։ Էապես թուլանալու է պոպուլիստ լիդերների և հոսանքների ազդեցությունը։ Իրական մահերը […]

«Հրայր Թովմասյանն արձակուրդում է, նրան փոխարինում է Ալվինա Գյուլումյանը». ՍԴ աշխատակազմի ղեկավար. 168.am

«Հրայր Թովմասյանը դեռ Սահմանադրական դատարան չի եկել, չի էլ գալու, քանի որ գտնում է արձակուրդում։ Պարոն Թոխյանին և տիկին Գյուլումյանին դեռ չեմ տեսել, չգիտեմ՝ գալո՞ւ են, թե՞ ոչ։ Դատավորներն իրենք են իրենց աշխատաժամանակը պլանավորում, այսօր էլ դատական կամ աշխատանքային նիստ ՍԴ-ում չունենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, […]

Մարդու իրավունքները և ազատությունները չպետք է դառնան երկրորդական. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Այս օրերին, երբ աշխարհը պայքարում է նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի դեմ, մարդու իրավունքները և ազատությունները չպետք է դառնան երկրորդական և զրկվեն պետության անհրաժեշտ պաշտպանությունից: Նույն կերպ՝ չպետք է մոռացության տրվեն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի որևէ այլ […]

Որքան գիտեմ, պետք է բերման ենթարկվեմ․ ՍԴ-ի բակից Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանին այսօր՝ հունիսի 26-ին, ոստիկանները բերման ենթարկեցին Սահմանադրական դատարանի մոտից։ Սոնա Աղեկյանը ՍԴ էր եկել առանց դիմակի, ոստիկանները նրա նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ցանկացան կազմել, սակայն Աղեկյանը անձնագիր չուներ իր հետ, այդ պատճառով ոստիկանները նրան տարան ոստիկանության բաժին։ Մանրամասն՝ տեսանյութում։

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Տեղեկացնում եմ, որ մեր պաշտպանյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք։ […]

Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել. News.am

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա նշել է, որ նրանց արձակուրդների տևողությունները տարբեր են։ Ըստ այդմ՝ նրանք արձակուրդից կվերադառնան տարբեր օրերի։

Այսօր ունենք փշուր–փշուր եղած սահմանադրական կարգ. Ռուբեն Մելիքյան

Որևէ տեղ նշված չէ, որ երկրի վարչապետը, առավել ևս Արդարադատության նախարարը Սահմանադրությունը մեկնաբանելու իրավունք ունեն և որոշել, թե ինչը պետք է կիրառել, ինչը՝ ոչ: Այս մասին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նա հայտարարեց, որ այսօր արդեն իսկապես ունենք սահմանադրական դատարանի ճգնաժամ. «Այն, ինչի մասին մեկ տարի խոսում էին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի