23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տունս գլխիս փուլ եկավ՝ ավիրվեց։ Անեծք թուրքին. զոհված զինվորի հայր

«Սեպտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Ջաբրաիլի տարածքի պաշտպանական դիրքերում՝թշնամու դեմ անհավասար մարտում հերոսաբար զոհվեց 22-ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը (լրացել էր ծառայության 1 տարի 1 ամիսը)»։ Այս մասին ՖԲ-ում գրառում է արել նրա հայրը՝ Հմայակ Մազմանյանը։ «Գերազանցության կարմիր դիպլոմով 2019թ. ավարտեց ԵՊՄՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետը, փորձառու մեղվաբույծ, մեղվապահ է։ Տղաս ինչպես զոհվածներից շատերը դեռատի տարիք ուներ,ամուրի […]

Փայլանը Թուրքիային ու Ադրբեջանին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու մեջ

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող լայնամասշտաբ ռազմական գործողություններին։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու համար: «Պնդում են, որ Ղարաբաղում հայերը հարձակվել են ադրբեջանցիների վրա: Որքան Հյուսիսային Կիպրոսի թուրքական (խմբ. ինքնահռչակ) հանրապետության հարձակումն է հավանական Կիպրոսի հույների […]

Մեր ոգին հանձնվել չգիտի. հայաշատ Գլենդելում Ադրբեջանի սադրանքների դեմ բողոքի ցույցեր են

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Գլենդելում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն հայրենիքի սահմանների և ընդդեմ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների: Սփյուռքի հայրենակիցներն իրենց ելույթներում շեշտել են, որ պատրաստ են ամեն վայրկյան կանգնել Հայաստանի և հայ զինվորի կողքին, պաշտպանել հայրենիքի սահմանները, գլխավոր ցանկությունը, կոչն է՝ խաղաղությունը: Նրանք շեշտել են, որ մինչև վերջին շունչը […]

«Չեմ դիմանում․․․ դադարեցրեք»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չեմ դիմանում․․․ Ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական օրերին, ինքս էլ շատ ասելիք ունեմ, բայց առայժմ լռում եմ, մտածելով, որ հանկարծ ինչ-որ հոգեբանակական վրիպում թույլ չտամ։ Ինչպես բոլորը, անհամբերությամբ հետևում եմ լրահոսին։ Եվ ամենազարմանալին այն է, որ ցավոք, Հայաստանում շարունակվում են, իրենց քաղաքագետ, վերլուծաբան համարող որոշ գործիչների մտավարժանքները […]

Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրության միջամտել և կանխել ևս մեկ ցեղասպանություն: «Ծանր մարտերը ընդդեմ Լեռնային Ղարաբաղի շարունակվում են, երկու կողմներում կան շատ զոհեր: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես հրետակոծվում է։Դատապարտելի են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսած գործողությունները, որտեղ […]

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել Արցախի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշվին

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել Արցախի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշվին Սպասարկող բանկ «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե Հայաստան, Երևան Չարենցի փողոց 1բ Հաշվի համարը AMD 22300612211100 Ստացող` Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն

«ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպել եմ, որպեսզի մենք կարողանանք ՄԻԵԴ-ին հասցնենք ճիշտ հիմքերը». Գևորգ Կոստանյան

Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ-ի նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը Մոսկվայում հանդիպում է ունենում Եվրախորհրդարանի ներկայացուցչի հետ, և այդ հանդիպման նպատակը Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացրած դիմումի համար դրական ելք ապահովելն է: Հանդիպման ավարտից հետո 168.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ հանդիպում էր, ո՞ւմ հետ, և […]

Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ

Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ Նախագահը օգտվելով այսօրվա դատական նիստի հետաձգման հնարավորույթունից շտապել է Արցախ։ Լուրը հաստատել են նախագահի գարասենյակից: Առայժմ հայտնի չէ, նրա այնտեղ գտվելու ծարգիրը եւ արդո՞ք կհանդիպի Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ։

Օգնությունը պետք է լինի նպատակային, այս պահին սնունդ հավաքելու իմաստ չկա. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, տարատեսակ օգնությունները, որ կազմակերպում եք, պարտադիր համադրեք ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ մարմինների հետ։ Չափազանց կարևոր է ձեր սրտաբուխ օգնությունը, բայց այն պետք է լինի նպատակային։ Այս պահին օրինակ սնունդ հավաքելու իմաստ չկա։ Մեր զորքը սննդի խնդիր չունի»:

Վարդենիսում հակառակորդի հարվածներից քաղաքացի է զոհվել. ՀՀ ԱԳՆ

Տարածաշրջանային անվտանգությունը եւ խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետեւողական փորձերին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Արտգործ նախարարությունը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի