20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զոհվել է Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը. Ապրիլյան պատերազմին էլ զոհվել էր Երվանդի եղբայրը

Արցախում զոհվել է Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդ Հաջյանը։ Այս մասին տեղեկացանք գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի ֆեյսբուքյան հանրագրից։ «Քիչ առաջ սև լուր ստացա. Զոհվել է Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը. Ապրիլյան պատերազմին էլ զոհվել էր Երվանդի եղբայրը»,–գրել է Ղարաբաղցյանը։  

#Արցախ_քեզ_հետ_ենք։ 100 մլն․ դրամ Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների ավերված հասարակական նշանակության կառույցների վերականգնման համար

ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, ամուր կանգնած լինելով հայրենիքի եւ մեր հաղթական բանակի թիկունքին՝ ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտնում է իր հանձնառությունը, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից անմիջապես հետո, կատարելու Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների ավերված հասարակական նշանակության կառույցների վերականգնողական աշխատանքներ` 100 միլիոն ՀՀ դրամի չափով»: #Արցախ_քեզ_հետ_ենք #Artsakh_weare_with_you  

Մահ իմացեալ․ Ոստիկանության Լոռու մարզային վարչության նահատակները

ՀՀ ոստիկանության Բազումի բաժին  Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ՄԱՀ ԻՄԱՑԻԱԼ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ Է Հավերժ փառք մարտի դաշտում ընկած մեր գործընկերներին։ Ոստիկանության մայոր Սարգիս Նավասարդյան, ոստիկանության ավագ սերժանտ Մհեր Հարությունյան։ ՀԱՆԳՉԵՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ։  

ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումները կազմակերպել են հակագրոհ և հետ վերադարձրել Վարանգաթաղ բարձունքը. Արծրուն Հովհաննիսյան

Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը, տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը: […]

Հակառակորդը կամիկաձե ԱԹՍ-ներով հրթիռակոծում է Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտները. Բեգլարյան

Հենց հիմա Ադրբեջանի զինված ուժերը կրկին հարվածում են Ստեփանակերտին, կամիկաձե անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կողմից հրթիռակոծվել են քաղաքացիական օբյեկտները, այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նա հայտնում է, որ զոհերի մասին դեռ տվյալներ չկան

Հակառակորդի մուտքը դժոխք ու անփառունակ ելքը. Շուշան Ստեփանյան /ֆոտոշարք/

Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․․․ և այսպես շարունակ, Facebook-ում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։   «Վստահեցնում ենք, որ տեսագրությունն առկա է։ Այն կհրապարակվի համապատասխան պահին», – գրել է Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով լուսանկարներ։

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 40 զինծառողի անուն

Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 40 զինծառայողի անունները։   Դավոյան Գագիկ Լևոնի, ծնվ. 2000թ. Ղուշունց Գեղամ Սարմենի, ծնվ. 1984թ. Մնացականյան Էդմոն Արտակի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Վահե Հրանտի, ծնվ. 2000թ. Ղարաջյան Գոռ Հակոբի, ծնվ. 2000թ. Ավետիսյան Կնյազ Գևորգի, ծնվ. 2000թ. Վարդանյան Հայկ Օնիկի, ծնվ. 2002թ. Վարդանյան Գոռ Գուրգենի, ծնվ. 2002թ. Գասպարյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի