05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը դարձյալ թիրախավորել է Ստեփանակերտն ու Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին

Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ թիրախավորում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը նշեց, որ մայրաքաղաքում օդային տագնապի ազդանշանն այսօր առավոտից չի լռել:

«Այսօր առավոտից իրար հետևից հարվածներ են հասցնում: Տագնապի ազդանշանի ձայնը չի լռում: Քիչ առաջ նորից հարվածեցին»,- ասաց Մինասյանը:

Արցախի նախագահի Արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը նշեց, որ առավոտյան հարվածներից հետո, հիմա դարձյալ թիրախավորել են նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:

«Նորից թիրախավորել են Ղազանչեցոցը: Սա ուղղակի նրանց ոճի մեջ է մտնում, որովհետև սա ցեղասպան քաղաքականություն է և մշակութային ցեղասպանություն է, որովհետև թիրախավորել եկեղեցին, ոչ այլ ինչ է, քան հայոց արժեհամակարգը թիրախավորել»,- նշեց Բաբայանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ