20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեւոն Երանոսյանի առեղծվածը․ Ժողովուրդ

Հոկտեմբերի 8-ի երեկոյան լուր ստացանք, որ Արցախ գնալու ճանապարհին անհայտ անձինք կանգնեցրել են ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին ու տարել անհայտ ուղղությամբ։ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն եւ մյուս իրավապահ մարմինները հաջորդ առավոտյան միաբերան պնդում էին, որ Երանոսյանն իրենց մոտ չէ, իրենք կապ չունեն նրա անհետացման կամ առեւանգման հետ։ Նրա հարազատները, քունը կորցրած, […]

Արցախի և Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 10-ին, ժամը 12-ին հրադադար է հաստատվում՝ գերիների եւ զոհերի մարմինները փոխանակելու համար /տեսանյութ/

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հաստատվում է հրադադար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Տեղեկությունը լրացվում է: Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը. Ի պատասխան Ռուսաստանի […]

Տաղանդավոր գիտնականի ,փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում

Խորը կսկիծով հայտնում ենք ,որ 08.10.20 -ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը: Այս մասին հայտնում է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միությունը։ «Տաղանդավոր գիտնականի ,փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։ Մեր զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի ընկերոջ ընտանիքին։ Հավերժ փառք […]

Աննա Հակոբյանը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Ռանչպարում ապաստանած արցախցիներին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի պահեստ, որտեղ հավաքված են Արցախից ժամանած քաղաքացիների համար սնունդն ու հագուստը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը ծանոթացել է, թե ինչպես և ինչ ժամկետներում է տրամադրվում օգնությունը: Վարչապետի տիկինը եղել է նաև Ռանչպար համայնքում, որտեղ […]

Օրենքների նախագծերի այս փաթեթը չի՞ հակասում ՀՀ սահմանադրությանը, չի՞ սպառնում առհասարակ ազատ մամուլի գոյությանը

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ սեպտեմբերի 27-ին «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման վերաբերյալ կարծիք հայտնելու համար։ Նշենք, որ այդ որոշմամբ Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` […]

Բարբարոսները խփում են մեր եկեղեցուն, որովհետև գիտեն , որ հայերի ուժն Աստծուց է գալիս

Բարբարոսները խփում են մեր եկեղեցուն, որովհետև գիտեն , որ հայերի ուժն Աստծուց է գալիս։ Որովհետև չեն կարողանում բացատրել, թե ինչպես է այս փոքր ազգը հաղթականորեն դիմակայում 100 միլիոնանոց թուրք-ադրբեջանական տանդեմին։ Որովհետև գիտեն, որ մեր աղոթքները գործում են։ Ու սա մեզ համար նշան պիտի լինի հաղթության, որ Աստված ուժ է տալիս Հայոց զորքին , ու իրենք […]

Շուշիի սուրբ Ղազանչեցոցը այսուհետ էլ կշարունակի տարածել իր օրհնությունը մեր ժողովրդի վրա

«Ղազանչեցոցը, իբրև խորհրդանիշ արցախահայության ազատատենչ ոգու և Արցախի վերածննդի, անխորտակելի է և ինչպես անցյալում, այսուհետ ևս շարունակելու է իր օրհնությունը տարածյալ պահել մեր ժողովրդի վրա և վկայել Արցախի մեր քաջարի զավակների ազատ ու անկախ ապրելու կամքն ու վճռականությունը, լավատեսությունը գալիքի նկատմամբ»։ (Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս 08.10.2020)   Shoghakat TV / Շողակաթ ՀԸ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի