23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ օդային տարածքում ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ

ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:  Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ: ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ միաժամանակ, ՀՀ […]

Լուսադեմին թշնամական ուժերը վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը […]

Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, առանց ավելորդ խուճապի պատսպարվեք պաշտպանական կառույցներում․ համայնքապետարան /լրացված/

Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, առանց ավելորդ խուճապի պատսպարվեք պաշտպանական կառույցներում։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեղրիի համայնքապետարանը։ «Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, առանց ավելորդ խուճապի պատսպարվեք պաշտպանական կառույցներում։ Հայտարարաված է օդային տագնապ։ Հավելյան՝ կտեղեկացնենք այս էջով»,- հայտնում է համայնքապետարանը։ Նշենք, որ քիչ առաջ օդային տագնապ էր հայտարարվել նաև Կապան քաղաքում։  Րոպեներ անց հայտարարվեց, որ օդային տագնապը […]

Ստեփանակերտից ոչ հեռու գտնվեղ Շոշ գյուղում ադրբեջանական ԶՈւ–ի կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել

Ստեփանակերտից ոչ հեռու գտնվեղ Շոշ գյուղում ադրբեջանական ԶՈւ–ի կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ «Կրկին հրթիռակոծում են Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքները։ Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ամեն կեսօր ի զորակցություն հայոց բանակի կղողանջեն եկեղեցիների զանգերը

Ամեն կեսօր Հայ առաքելական եկեղեցու բոլոր տաճարների զանգերը տասը րոպեով կղողանջեն` ի զորակցություն հայոց բանակի։ Այs մասին տեղեկացնում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի ֆեյսբուքյան էջը․  «Ամեն օր՝ կեսօրին, մինչև հաղթություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը տասը րոպե կղողանջեն և կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի։ Աստված օգնական և ապավեն Հայաստան և Արցախ […]

Ստեփանակերտը կրկին գնդակոծվում է թշնամու կողմից

Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը կրկին գնդակոծվում է թշնամու կողմից։ Տեղեկությունը հայտնում է Ստեփանակերտում աշխատող Sputnik Արմենիայի թղթակիցը։ Նրա խոսքով` միացել է օդային տագնապը, մարդիկ շտապում են տեղափոխվել ապաստարաններ, լսվում են պայթյունների ձայներ։ Ադրբեջանական կողմը, կրկին խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, թիրախավորել է խաղաղ բնակչությանը։

Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, եւ այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի:  Պետք է տեր կանգնենք մեր […]

Սա կլինի Ալիեւի 3-րդ պարտությունը ։ Բաքվի բռնապետը ձախողել է նախապես ծրագրված ռազմական պլանը /տեսանյութ/

Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մատնանշեց այն կարմիր գծերը, որոնք Արցախյան պատերազմի 20 օրերին հատվել են։ Դեմոյանի խոսքով՝ պատերազմի 20-րդ օրը միանշանակ պարզ է դառնում, որ Թուրքիան արդեն բացահայտ միջամտում է Հարավային Կովկասում ռազմաքաղաքական գործընթացներում Թուրք-ադրբեջանական դաշինքը պատերազմական գործողություններում ներառում է այնպիսի ուժերի, որոնց դեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի