05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամեն մեկն իր մասով պետք է միասնական լինի, որ մեր բոլորի նպատակը՝ հաղթանակն, իրականանա. Գագիկ Ծառուկյան

Այսօր պատերազմ է, Հայաստանը, Սփյուռքը մեկ մարդու պես միասնական են: Բոլորի նպատակը հաղթելն է, մեկուսարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ամեն մեկն իր մասով պետք է միասնական լինի, որ մեր բոլորի նպատակն իրականանա: Ես իմ հերթին Արցախի համար միշտ արել եմ, անում եմ, անելու եմ», – ասաց նա՝ հավելելով, որ անգամ մեկուսարանից զբաղվել է արցախցիներին տեղավորելու, նյութական աջակցություն կազմակերպելու հարցերով:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Արցախին օգնելու համար կապի մեջ է եղել Արցախի նախագահի հետ:

«Դա շարունակական է լինելու, մարդը պետք է ձեռագիր, անուն թողնի: Այսօր բոլորս մի ազգ ենք: Այս պահին բոլորս մի մարդու պես միասնական պետք է լինենք: Այսօր հիմնական խնդիրը պետք է լինի վիճակից դուրս գալը: Բոլորն իրենց հնարավորությունը պետք է օգտագործեն», – ասաց նա՝ նշելով, որ պետք է մի կողմ դնել բոլոր քաղաքական տարաձայնությունները:

ԲՀԿ նախագահը նաև հանձն առավ կազմակերպել կամավորների՝ առաջնագիծ ուղարկելու գործընթացը:

Վերջում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ չի կիսում Արցախի հարցով օպերատիվ շտաբ ստեղծելու գաղափարը, քանի որ պատասխանատվություն պետք է կիսեն բոլորը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ