13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԻՊ-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմից պահանջում է գիտակցել իրենց պարտականությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է 24-ժամյա սկզբունքով մեր […]

Աստված մեր ազգին ապաշխարության է կանչում: Մեզ կեղտից հեռանալ ու Քրիստոսին ձգտել է պետք

Արդեն մի ամիս ի վեր մեր ազգն անցնում է այս ծանր փորձության միջով: Ու ինձ այնպես է թվում, որ Աստված մեր ազգին ապաշխարության է կանչում: Եթե դու չես ուզում ճիշտ ապրել, եթե դու չես ուզում գոնե մի քայլ անել քո Աստծու պատվիրաններին հետևելու մեջ, ապա քո աղոթքը խաղաղության համար ո՞վ պիտի լսի, ո՞վ պիտի կատարի […]

Ոչ միայն զենքով, այլ նաև աղոթքով #հաղթելուենք

Ոչ միայն զենքով, այլ նաև աղոթքով #հաղթելուենք   Օրհնությամբ Կոտայքի Թեմի Առաջնորդ Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի, աղոթական աջակցությամբ Աբովյան քաղաքի հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաբայանի այսօր Աբովյան քաղաքի հոգևոր համայնքի անդամներով կատարեցինք խաչի երթ Աբովյանից դեպի Սևանա Վանք։ Խաչի երթի նպատակն էր աղոթքով զորակցել Հայրենիքի պաշտպանության համար կռվող զինվորին, աղոթել նրա հաղթանակի և պահպանության համար, […]

Ալիևը հայտարարել է առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է առանց նախապայմանների Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին: «Ես նման հրավեր (Մոսկվայում բանակցելու) չեմ ստացել: Բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո նման հանդիպումներ չեն եղել»,-«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը: Վերջինս ընդգծել է, որ այդ հանդիպումները դրական էր […]

Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են. «Այսօր առավոտյան Ֆրանսիայում հայ համայնքի կողմից հանուն Արցախի ճանաչման ակցիայի ընթացքում մի խումբ ազգությամբ թուրքեր դանակներով, մահակներով և մուրճերով հարձակում են գործել հայ ցուցարարների ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա։ Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր»:  

Դուք ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ձեզ կպատասխանենք նոր կյանքով

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում արցախցի երեխա է ծնվել։ «Դուք ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ի հեճուկս ձեզ կպատասխանենք նոր կյանքով։ Կա՛նք, պիտի լինենք ու դեռ շատանանք», – նշում են «Շենգավիթ» ԲԿ-ից։   Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերն այսօր թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։  

Հայաստանում աշխարհազոր կստեղծվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայներով: Այն, հիշեցնենք, ենթադրում է «աշխարհազոր» բառի հստակեցում։ Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է: […]

Չի կարող միասնություն լինել հայ քրիստոնյայի և անաստված բաշիբոզուկների միջև

Լրագրող Էդիկ Անդրեասյանը գրում է. «Դատեք ինձ, եթե դա է պահանջում պատերազմի օրենքը, բայց ես չեմ կարող կռվի գնալ նիկոլապետական ոհմակի հետ, որ ցնծում է հայ մարդու մահվան կապակցությամբ: Չի կարող միասնություն լինել հայ քրիստոնյայի և անաստված բաշիբոզուկների միջև: Չի կարող որևէ տիպի՝ բարոյական, ռազմական, տնտեսական, քաղաքական հաղթանակ լինել այս նախրի հետ: Չեմ հավատում Նիկոլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի