«Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ համախմբեն աշխարհի բոլոր հայերին: Եվ դա, առաջին հերթին, պետք է վերաբերվի երկրի տնտեսության արդիականացման քաղաքականությանը և հզոր ռազմական ինդուստրիայի ստեղծման նպատակով երկրի գիտական ներուժի ուժեղացմանը՝ ուղղված հայկական շահերի պաշտպանությանը […]
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիից բացի, կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»։
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից տեղեկացնում են, որ Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: «Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը. O(I) rh- (1-ին բացասական), B(III) RH+ (3-րդ դրական) B(III) rh- (3-րդ բացասական), AB(IV) RH+ (4-րդ դրական), AB(IV) rh- […]
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ կորոնավիրուսով վարակված պացիենտները 14 օր մեկուսանալուց հետո թեստ չեն հանձնում, որպեսզի վերջնականապես համոզվեն, որ առողջացել են։ Արսեն Թորոսյանը հարցին ի պատասխան՝ նախ հիշեցրեց, որ ոչ բոլոր դեպքերում է, որ կորոնավիրուսով վարակվածների բուժումը 14-օրյա է լինում։ «Լինում է նաև հակառակը, օրինակ՝ 5-6 օր կամ ավելի կարճ, […]
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է։ Թշնամին ունի մեծ կորուստներ։ Կադրերը քիչ անց»։
Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1042 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 107 466-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1580 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Նոյեմբերի 9-ի […]
Կարին Տոնոյանն իր էջում գրում է. «Հայ ասպետս տվեց իր երկրորդ որդուն….. Գևորգս….. այս ինչ դաս տվեցիր աշակերտներիդ, բա, հիմա ոնց գտնեմ քեզ փոխարինող……զավակս, հարազատս, լուսավորս…..»:
























