28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Այս պահին 861 կորոնավիրուսով վարակված քաղաքացի սպասում է հոսպիտալացման, մոտ 1100 մարդ ծայրահեղ ծանր է կամ ծանր». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ կորոնավիրուսով վարակված պացիենտները 14 օր մեկուսանալուց հետո թեստ չեն հանձնում, որպեսզի վերջնականապես համոզվեն, որ առողջացել են։

Արսեն Թորոսյանը հարցին  ի պատասխան՝ նախ հիշեցրեց, որ ոչ բոլոր դեպքերում է, որ կորոնավիրուսով վարակվածների բուժումը 14-օրյա է լինում։

«Լինում է  նաև հակառակը, օրինակ՝ 5-6 օր կամ ավելի կարճ, և լինում է, որ բուժումը շատ երկար է տևում, նույնիսկ ամիսներ։ Իսկ վերջնական բուժման փաստն արձանագրելու, թեստավորման նպատակահարմարությունը վաղուց մեր կողմից բացատրվել է և հանվել է, եթե չեմ սխալվում՝ մայիս ամսին։ Այսինքն՝ բուժված լինելու փաստը թեստավորումով չենք արձանագրում, այլ կլինիկական լավացումով ենք արձանագրում։ Միևնույն ժամանակ ասում ենք, որ, երբ մարդը դուրս է գրվում հիվանդանոցից, միևնույն է, պետք է 14 օր մնա տանը»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Միևնույն ժամանակ՝ նախարարն ընդգծեց՝ եթե պացիենտը չունի նախանշաններ, իրեն լավ է զգում, պրակտիկ առողջ է, ապա նա դուրս է գրվում հիվանդանոցից։

«Այս պահին 861 կորոնավիրուսով վարակված քաղաքացի սպասում է հոսպիտալացման, մոտ 1100 մարդ ծայրահեղ ծանր է կամ ծանր։ Նրանցից  73-ին միացված է արհեստական սարքավորում, սարքերի պակաս չունենք։ Այստեղ իրականում մեր խնդիրը ոչ թե սարքի, այլ թթվածնի դեֆիցիտն է, հիմա համաշխարհային դեֆիցիտ կա։ Մեր երկրի թթվածնային հզորության վրա աշխատում են սահմանի վրա, և մենք տիտանական ջանքեր ենք գործադրում, որպեսզի հանկարծ որևէ խնդիր չլինի»,- շեշտեց Արսեն Թորոսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ