11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Դժբախտությունն ու դժգունությունը Շուշին այդպիսին որակողների գլխում է»․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին․ «Շուշին եղել է հետևողականորեն շենացող, կառուցվող, մանկան ծիծաղով լի ու շնչող քաղաք, որտեղ բարեբախտություն եմ ունեցել 1.5 տարի ապրելու նաև ես, ու հետայսու էլ ամեն բան անելու եմ, որ նորից վերադառնամ։ Դժբախտությունն ու դժգունությունը Շուշին այդպիսին որակողների գլխում է։ Տեսանյութը՝ հեղինակային արխիվից, 17.03.2019 թ․»։

Փաշինյանը կրկին բացատրել է, թե ինչ նկատի ուներ, երբ խոսում էր Շուշիի մասին

Ինձ համար ակնհայտ է, որ 1994 թվականից ի վեր, մենք, ցավոք, Շուշիի համար չենք հասցրել անել այն ամենն, ինչ կարող էինք անել, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եղել են նվիրյալ գործարարներ, ովքեր շատ էական և կարևոր ներդրումներ են արել: Եղել են նաև պետական ներդրումներ, բայց մեծ հաշվով Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին […]

Խնդրում ենք լռե՛ք, առհասարակ լռե՛ք. ձեր աթոռը չարժե մի ողջ Հայրենիք վարկաբեկելուն. պատգամավորը՝ վարչապետին

Փաշինյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց նաև, որ «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին, բա որ պետք էր, ինչու էր այդ վիճակում», ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը: «Պարո՛ն Փաշինյան, Արցախի «այդ տարածքները», ինչպես դուք անվանեցիք մեր հողերը, Արցախի սիրտը՝ Շուշին, դրանք հայրենիք են, դրանք […]

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր. Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում. Նիկոլ Փաշինյան

Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել Շուշին։ Եթե ծախել են՝ ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում։ Մեզ էդ ազատագրված տարածքները պե՞տք էին, բայց եթե պետք էր, էդ […]

«Ժանրի կանոններին համաձայն, հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Արցախը թուրքի առաջ ծնկի բերածը վերջին ջղաձգումներով շարունակում է իր քաղաքական բռնաճնշումները։ Քիչ առաջ խմբակցությունը ստացավ գրություն, որով Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաեւ պատգամավորական մանդատից։ Եվ քանի որ երկու ժամից համազգային հանրահավաք է, ժանրի կանոններին համաձայն, հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ»։  

Ունեցել ենք ռազմավարական սխալ, 2.5 տարվա ընթացքում չենք կարողացել անել այն և այնքան, որ մեր ընտրությունը երաշխավորվեր. Փաշինյան

Եթե խոսենք Հայաստանի ռազմավարական սխալի մասին, կասեմ, որ մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մտածել ենք, թե երկու մոտեցումը կարող է մեկտեղվել, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մոտեցումներից մեկը պատերազմի բացառումն է, իսկ երկրորդը՝ ոչ մի թիզ հող։ Մենք պետք է հասկանայինք, որ պետք է ունենանք սցենար […]

Պատրաստ ենք գնալ՝ դի հավաքելու, որ գործընթացն արագանա. Անհետ կորած զինվորի հարազատ

Մեր երեխեքին տվել ենք Պաշտպանության նախարարությանը, նրանցից էլ պահանջում ենք, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Պաշտպանույան նախարարության դիմաց հավաքված, պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների ծնողներն ու հարազատները: «Շատ ծնողներ պատրաստ են գնալ դի հավաքելու, մենակ կարենանք մեկին մի տեղից գտնել: Մեզ տարեք ձեզ հետ՝ մեր միջոցներով, շուրջ 50 ծնող պատրաստ է գնալ՝ Կարմիր Խաչին աջակցելու, […]

Արման Թաթոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում։ Մարդու իրավունքների պաշտպանի դատապարտող հայտարարությունը տարածվել է հենց այդ գիշեր, երբ դեռ իրադարձությունները չէին ավարտվել՝ առաջնային հրամայական համարելով իրար նկատմամբ բռնության որևէ դեպքի, անգամ բռնության որևէ կոչի կամ հնարավորության բացառումը։ Իրականացվել է իրադարձությունների անհապաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված