Ուշ թե շուտ նա հեռանալու է, ճիշտ կլինի, որ շուտ գնա. Հայկ Մամիջանյան
livenews.am
livenews.am
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պատերազմը սրա մասին էր։ 2018-ի իշխանազավթումը սրա մասին էր։ ԵՄ եւ ԱՄՆ լռությունը սրա մասին էր։ Դավաճանական համաձայնագիրը սրա մասին էր։ Ադրբեջանական գազը նոր գազամուղով այսօրվանից հասավ Եվրոպա։ Դրա համար էլ այս դավաճանները Արմեն Սարգսյանի հետ միասին խոստացան, որ չեն խփելու ադրբեջանական խողովակներին ու չխփեցին։ […]
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կայացրած որոշմամբ մերժվեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին։ Որոշումը հրապարակելուց հետո Արթուր Վանեցյանը միացավ «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի մասնակիցներին […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անբարոյական ստերի շարանով սեփական դավաճանությունը քողարկել չի ստացվի։ Դավադիր ստահա’կ։ Դու 2.5 տարվա մեջ այդպես էլ չհասկացար Արցախյան բանակցությունների իմաստը եւ էությունը։ Որովհետեւ, քո իսկ խոստովանությամբ, գերադասեցիր Ալիեւից տեղեկանալ դրանց մասին։ Որովհետեւ գեղցի շուստռի էիր ձեւանում դրսերում։ Որովհետեւ անհայրենիք ու տգետ ոչնչություն ես։ […]
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկո՛լ, կռուտիտը չի աշխատում այլևս։ Ապրիլյան պատերազմը կանգնեց, հմուտ ղեկավարության, ճշգրիտ գործողությունների և համակարգված, կառավարելի պաշտպանության շնորհիվ։ Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է ադրբեջանի խնդրանքով՝ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի միջնորդությամբ։ Ապրիլյան պատերազմի արդյունքում դրվեց ուժի և ուժի սպառնալիքի բացառման համար վերահսկողության մեխանիզմների հարցը (Վիեննա, […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկինները մեր ժողովրդին պարգեւել են եռատոն,իսկ դու Նիկոլ՝ էրատոն։ Ահա եւ մեր տարբերությունը։ Անցնցում հեռացիր»։
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկո՛լ չկասկածես, բանակցություններն Արցախի թեմայով լինելու են, դո՛ւ չես լինելու։ Դու չպե՛տք է լինես Հայաստանի կողմից բանակցող։ Քո բանակցածի դառը հետևանքներն արդեն «վայելում ենք»։ Էլ նահանջի տեղ չկա»։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Իմ կողմից փաստաթղթի հրապարակումից քիչ անց, Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց: Ցավում եմ, որ դա չարեց դավաճանի կողմից կապիտուլյացիայի ստորագրման փաստի հրապարակումից րոպեներ անց: Զորի’կ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը: Խոստանում եմ, որ երբ լինի […]
Վարչապետի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն ու քաղաքական ուժերը հանրահավաք են անում Ազատության հրապարակում։ Հանրահավաքի մասնակիցների թվում են Երևանում ապաստան գտած արցախցիները, պատերազմում հարզատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգվածները։
Հայկական երկու պետությունները կապիտուլացիայի ենթարկելու համար մեղավորներ մի նշանակեք և մի փնտրեք, նրանք վաղուց հայտնի են’ ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը: «Հ.Գ. Խոստովանեք և հեռացեք։ Մնացածը հետո»,-հավելել է նա:
























