13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

«Խրամատն» առաջինը լքել են հենց Արցախի նախագահի նշանակած մարդիկ. «Հրապարակ»

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մինչ «դավաճանների» փնտրտուքով է զբաղված ու հետեւողականորեն հայտարարում է, որ վճռական պահին շատերն են լքել առաջնագիծը՝ դրանով փորձելով արդարացնել ռազմաքաղաքական ղեկավարության պարտությունը, Արցախում նրա թիրախ դարձածները խոսում են այն մասին, որ «խրամատն» առաջինը լքել են հենց ԱՀ նախագահի նշանակած «մարդիկ»։

Անգամ Հարությունյանի անձնական թիկնազորի անդամներից մի քանիսը հրաժարվել են «շեֆի» հետ առաջնագիծ մեկնել։ Իսկ նրա նշանակած գլխավոր դատախազի երկու տեղակալները, որոնց գեներալի կոչում էր տվել, Արցախը լքել են պատերազմի օրերին, եւ սրանով է պայմանավորված, որ Արայիկ Հարությունյանն օրերս նրանց հեռացրեց պաշտոններից։ Առհասարակ, ինչպես Հայաստանն է կառավարման ճգնաժամ ապրում, այնպես էլ՝ Արցախը։

Պետական պաշտոնյաների մի մասին Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատեց դեռ պատերազմի փուլում՝ Հայաստան փախչելու համար, մի քանիսն էլ ազատվեցին պատերազմից հետո՝ իբրեւ բողոքի նշան։ Նրանց թվում էր ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը»:

Այս և այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ