19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Пашинян, молодец» գրառումով ադրբեջանական բեռնատար է մտել Շուշի /լուսանկար/

Այսօր Շուշիի ադրբեջանական դիտակետում ռուս լրագրողները նկատել են մի բեռնատար ադրբեջաներեն գրառմամբ։ Նրանք նշում են որ չեն կարողացել հստակ հասկանալ, գրված է «Пашинян молодец», թե՞ այլ բան։ Այնուհետ նկատել են, որ չերևացող բառն է “Nə oldu”, հնարավոր է որ գրված է “ինչ կատարվեց”։ Այս մասին գրում է ռուսական տելեգրամյան ալիքը։

Հիմա հասկանու՞մ եք, թե այդ խայտառակ կապիտուլյացիայի իրականացումը ինչ դժոխքի է վերածվում մեզ համար. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ բնակավայրերը անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նշված գյուղերի ավելի քան 2000 բնակիչ գաղթական է դառնում, զրկվում հողից, տնից, հայրենիքից։ Չէ, միայն իրենք չեն հայրենազրկվում՝ մենք բոլորս։   Գիտեք ինչու՞։ […]

«Եթե Փաշինյանն այսօր շուտափույթ հրաժարական ներկայացնի, ես և իմ կուսակից շատ ընկերներ չենք զբաղվի ակտիվ քաղաքականությամբ»․ Շարմազանով

Ազատության հրապարակում շարունակվում է «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմելով ներկաներին, հայտարարեց՝ բոլոր նրանք, որոնք հայրենիքի սրբազան փրկության համար մղվող պայքարը ներկայացնում են՝ որպես նախկինների՝ իշխանության համար մղվող պայքար, լկտիաբար ստում են։ «Սա նիկոլական էժանագին «մուտիլովկան» է։ Այո, ես ունեցել եմ բազմաթիվ սխալներ, եղել եմ Հանրապետական կուսակցության սիմվոլներից […]

Խնդրում եմ՝ մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց հավաքը դադարեցրեք. Փաշինյանը դիմել է իր կողմնակիցներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին խնդրեց դադարեցնել հավաքը կառավարության շենքի մոտ:  «Ես գիտեմ, որ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք ըստ անհրաժեշտության կգան հրապարակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Խոնարհվում եմ այն տղերքի առաջ, որոնք առաջնագծից են, խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, ծնողների առաջ: Խնդրում եմ՝ մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց խնդրում եմ […]

Դուք շատ լավ գիտեք, որ 5 կմ-անոց Լաչինի միջանցքով պարսատիկով կխփեն հայերին. դա մեր համար կյանքի ճանապարհ չէ. Սրապիոնյան

Ես այստեղ չեմ ասելու «Նիկոլ դավաճան», որ չիջնեմ նիկոլական մակարդակին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը: «Նիկոլը 2,5 տարում զրկեց հերոսականությունը, դրա փոխարեն դնելով հակահերոսին: Գլխատեց բանակը: Դա եղավ այն օրերից, երբ դդմազգիներից մեկին դրեց կրթության նախարար, ով արմատախիլ էր անում ամեն հայկականը: […]

Ինչո՞ւ պատերազմից 2 օր հետո չարեց այն, ինչն արեց 40 օր հետո. գոնե այսքան երեխու գլուխ չէիր ուտի». զոհված զինծառայողի մայրը՝ վարչապետին

ԱԺ երեկվա նիստում շահարկել են որդի կորցրած մոր անունը, իբր, ինչ-որ մեկի թելադրանքով եկել եմ այստեղ վիշտը սրտիս ու ելույթ եմ ունեցել, հանրահավաքում ասաց պատերազմում զոհված կապիտան Մկրտիչ Օհանյանի մայրը՝ Անահիտ Օհանյանն՝ ընդգծելով, որ ինքը պատվերով համերգ տվող չի, և որ ոչ ոք բարոյական իրավունք չունի շահարկելու որևէ մոր անուն: Մայրը դիմելով վարչապետին՝ ասաց. «Դու […]

Որքան էլ Փաշինյանը իրեն «սկոտչի» վարչապետի աթոռին չի ստացվելու. Գեղամ Մանուկյան

Ազատության հրապարակում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով  հնարահավաքը: ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ հանրահավաքի ընթացքում հնարավոր է սանդրանքներ լինեն, և հորդորեց հանրահավաքի մասնակիցներին ոչ մի պարագայում չտրվել սադրանքների:  «Ի՞նչ է անում ՀՀ վարչապետը. տեսանյութ է հրապարակում, զանգում է առաջնակետեր, սպաների ու զինվորների հետ կատակում է, ռազմական գաղտնիքներ է հարցնում, չեն պատասխանում, […]

Դուրս եկեք եւ մերժեք դավաճանին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին հատկապես, ինձ նամակներ են գրում, փողոցում են հարցնում՝ ինչու իշխանությունը տվեցիք Նիկոլին։ Ժողովուրդ ջան, Նիկոլին դուք եք տվել իշխանությունը։ Տվեցիք այն օրերին․ Երբ հրապարակում իմ ելույթի ժամանակ զգուշացնում էի, որ գալու է այս օրը, դուք սուլում էիք։ Երբ գիշերով ներխուժեցիք ԱԺ շենք […]

Համազգային դրամահավաքը կազմակերպելիս մեզ ոչ ոք չէր ասել, որ հետո այդ փողերը գնալու են լցվեն դավադիրների լափամանի մեջ. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հայաստան» Համահայկական հիմնադրամը մեզ խաբել է, սիրելի հայրենակիցներ։ Քիչ առաջ դավաճանների խունտայի փոխդավաճաններից մեկը հայտարարեց, որ հիմնադրամի փողերի մի մասը փոխանցվել է կառավարությանը։ Համազգային դրամահավաքը կազմակերպելիս մեզ ոչ ոք չէր ասել, որ հետո այդ փողերը գնալու են լցվեն դավադիրների լափամանի մեջ։ #հողատու»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի