10 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Այսօր դու «լիզել ես թուրքի կոշիկները» ու խնդրում ես, որ Մոսկվայում թույլ տան իրենց «կոշիկները լիզես»»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

«Պարտված հողատու, ժամանակին հայրենիք ազատագրողներին ասում էիր՝«եվրոպաներում ու մոսկվաներում վիզը ծուռ կոշիկ լիզողներ»։

Այսօր դու «լիզել ես թուրքի կոշիկները» ու խնդրում ես,որ Մոսկվայում թույլ տան իրենց «կոշիկները լիզես»։

Հիմա ո՞վ է վիզը ծուռ քաղաքականություն վարել. մե՞նք, թե՞ դու, այ աննախադեպ ավիրող:

Ու՞ր է կորել «դուխդ» ու փուճ «հպարտությունդ»: Բա պատերազմի առաջին օրերին ասում էիր՝ ռուս խաղաղապահների տեղակայման հարց չես դիտարկում, հիմա ո՞նց պատահեց,որ «կոշիկները լիզելով» համաձայնվեցիր։

Քեզ գնդակի նման «տշում են» միջազգային դերակատարները եւ նույնիսկ ստահակ ալիեւը, իսկ դու պատրաստ ես հոժարակամ «տշվել» միայն թե իշխանությունդ մի քանի օրով երկարացնես։

Թույլերն անելիք չունեն պետության կառավարման ղեկին։ Իսկ դու թույլիկ ես:

Թույլիկ ես, քանի որ չար ես։

Թույլիկ ես, քանի որ ատում ես մեր ազգային հաղթանակներ կերտողներին։

Թույլիկ ես, քանի որ «դուխ» չունես՝ ինքնակամ հրաժարական տալու համար։

Դու պարտության խորհրդանիշ ես եւ վերջ։

Հայկ Նահապետի ու Տիգրան Մեծի հայրենիքում պարտության խորհրդանիշն անելիք չունի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ