Անպատժելիությունը առաջ է բերելու նոր վայրագություններ ու խոշտանգումներ. թանկ են ամեն օրն ու ժամը. Արման Թաթոյան
Ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են, առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ մեր աշխատակազմում ավարտեցինք այս պատերազմի ընթացքում մեր գերիների՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ […]





































