3 միլիոն դոլարի օգնություն է կորել Համահայկական հիմնադրամի՝ Նիկոլի նշանակած տնօրենի ապաշնորհության պատճառով․ Արա Ղազարյան
3 միլիոն դոլարի օգնություն է կորել Համահայկական հիմնադրամի՝ Նիկոլի նշանակած տնօրենի ապաշնորհության պատճառով
Արա Ղազարյանը հայտարարել է, որ Հայաստան համահայկական հիմնադրամի հեռախոսազանգերի աշխատանքի վատ կազմակերպման պատճառով կորցրել ենք մոտ 3 մլն դոլարի օգնություն, որովհետև մոտ 10 հազարից ավել հեռախոսազանգ են բաց թողել, իսկ հեռուստամարաթոնի ընթացքում անձի կողմից միջինը 300 դոլոր նվիրատվություն է եղել: Բացի այս ամենից, Ղազարայանն առաջ է քաշել հետևյալ հարցերը.
1. Ինչո՞ւ է Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հեռուստամարաթոնից մեկ օր առաջ կապվել կազմակերպիչների հետ և առաջարկել, որ բեմից չարտասանեն Հայաստան համայակական հիմնադրամ բառերը, այն դեպքում, երբ Արշամյանը թույլատրել էր օգտագործել հիմնադրամի կայքն ու մշտական հեռախոսահամարը:
2. Հեռուստամարաթոնի օրն ինչո՞ւ է հիմնադրամի կազմակերպիչներից մեկը մոտեցել է և խնդրել, որ հեռուստամարաթոնի ժամը փոփոխվի և այն տևի ընդամենը 4 ժամ՝ ի սկզբանե որոշված 12 ժամի փոխարեն:
3. Ինչո՞ւ է Արշամյանը հենց սկզբից մերժել երկրորդ հեռախոսահամար ունենալու առաջարկը նվիրատվության համար՝ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար: Իսկ հետո էլ պարզվել է, որ 100-ի փոխարեն 19 հեռախոսավար է եղել համահայկական հիմնադրամի կողմից:
4. Ինչո՞ւ իրենք հենց հաջորդ օրը միանգամից չտեսան հեռուստամարաթոնի գումարը հիմնադրամի մայր գումարին ավելանալու պահը:
Փաստացի, կարելի է արձանագրել, որ Նիկոլի հերթական անգրագետ կադրի ապաշնորհության պատճառով ահռելի գումար է կորսվել, որը կարող էր 1000-ավոր ընտանիքների օգնություն դառնալ: