Դավաճան ինչպես դու մեր հայրենիքը կտոր-կտոր վաճառեցիր. Աննա Մկրտչյան
tert.am
tert.am
Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է՝ որպես Ադրբեջանի պատմական տարածք: Դրանք Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է մշտադիտարկումների ընթացքում: Այդ քարտեզներին ուղեկցում են իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեքստեր, որոնք անմիջականորեն դրված են ադրբեջանական իշխանության մարմինների կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի թեզերի […]
Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով կամավորներին առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար: Գյուղապետը նշում է, որ Հայաստանի ՊՆ-ն այսօր ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղի շրջակա դիրքերից և իրենք մնացել են ինքնապաշտպանության հույսին: Փաստացի, գյուղը թշնամուն հաձնելու որոշում կայացրած Նիկոլ Փաշինյանը […]
Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց: Իսկ դռները՝ […]
Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը գրում է. «Քանի որ շատ են հարցնում, արդյո՞ք մասնակցելու եմ Եռաբլուր գնացող երթին 19.12.2020 թվականին։ Կպատասխանեմ շատ կարճ. Ցանկացած երթ, որը առաջնորդելու է կապիտուլիանտը, անկախ այն սուրբ նպատակից, որին կոչված է երթը՝ ես չեմ մասնակցելու։ Ավելին, անելու եմ ամեն հնարավորը, որպեսզի վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտը ոտք չդնի ինձ համար սրբության […]
Հարգելի՛ հայրենակիցներ, Խստորեն դատապարտում և ազգակործան ենք համարում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքները հակառակորդին հանձնելու գործընթացը, ինչը փորձ է արվում քողարկել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է իրագործել իր պարտվողական քաղաքականությունը ինչպես Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, այնպես էլ Սյունիքի մարզի սահմաններում: Կապանի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները՝ ադրբեջանական վերջնագրերը, սահմանային լարվածության աճը […]
«Փաշինյանի՝ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցը և նրա իշխանության վերջին քայլերն ինձ հուշում են, որ Փաշինյանն ու նրա թիմը իշխանություն պահելու համար գնում են հանրային նոր բաժանարար գծեր ստեղծելու ճանապարհով։ Առանձնացրել եմ ուրվագծվող երեք այդպիսի գիծ. 1. Փաշինյանի համար ժողովուրդը կազմված է բուն ժողովրդից և «էլիտայից» 2. 2018-ինը եղել է թավշյա հեղափոխություն, իսկ ահա 2020-ին՝ բունտ […]
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ «Նիկոլը սկսեց Սյունիքի հանձնումը Վաղը Կապանի եւ 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունից հրահանգ է եղել Կապանի պաշտպանական դիրքերը Ադրբեջանին հանձնելու մասին։ Ահա այսպես։ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը հաստատել է, որ վաղը մինչեւ ժամը 17։00 պետք է թողնեն զբաղեցրած դիրքերը։ Վաղվանից Ադրբեջանի վերահսկողության տակ են […]
Էդգար Էլբակյանը գրում է․ «Դատելով տեղանքից՝ թշնամին Գորիս-Կապան ճանապարհին 3 հայ քաղաքացիական անձ է գերեվարել, խոշտանգել և ստիպել ադրբեջանահաճո տեքստեր ասել։ Վիդեոն չեմ կցում։ Իսկ Խծաբերդի հատվածում հայտնաբերվել է 9 հայ զինծառայողի դի։ Թերևս հաջորդիվ հայ քաղաքական միտքը ծնունդ տա «Սյունիքը տանք, պրծնենք» վիժվածքին։ Այս իշխանությունները փաստացի գցում են դրա սաղմերը»։
























