17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դուք երկիրը տանում եք ցնցումների, արյունահեղությունների․ Էդմոն Մարուքյանն՝ «Իմ քայլը» դաշինքին

 «Դուք չեք կարող դուրս գալ քարոզարշավի, և որևէ մեկի անվտանգությունը չի կարող ապահովվել։ Չեմ բացառում, որ այդ թվում նաև մեր անվտանգությունը չապահովվի։ Եվ երբ խոսում եք արտահերթ ընտրությունների մասին, իմացեք, որ դա հղի է արյունահեղություններով։ Դուք երկիրը տանում եք ցնցումների, արյունահեղությունների»,-այս մասին խոսքն ուղղելով «Իմ քայլը» դաշինքին՝ ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

Գերագույն ազգադավ Նիկոլ Փաշինյանը գաղտնի համաձայնության է եկել թշնամու հետ

Սիրելի՛ հայրենակիցներ, Շուրջ մեկ տարի առաջ բոլորդ ականատես եղաք, թե ինչպես ներկայիս դավաճանական ռեժիմի կամակատարներն ապօրինի աքսորեցին ինձ Հայրենիքից։ Առաջին իսկ օրվանից, ես բարձրաձայնեցի իմ հանդեպ ապօրինի և դավաճանական աքսորման մասին, սակայն հասարակության մեծ մասը նախընտրեց լռել։ Միևնույն է, դա ինձ չկոտրեց, քանի որ իմ բնավորությամբ ես հանձնվող չե՛մ։ Ամիսներ շարունակ անում էի հնարավորինս ամեն […]

ԱԺ շենքի մոտից ցուցարարներին բերման ենթարկելու հրահանգ է տալիս անձամբ ՊՊԾ նորանշանակ պետը

ԱԺ շենքի մոտից ցուցարարներին բերման ենթարկելու հրահանգ է տալիս անձամբ ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը: Mediaport-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում է նաև ParaTV-ի օպերատորը:

Իրեն խուլիգանի պես պահող «Իմ քայլ»-ի պատգամավորը հայհոյելով նստեց հեռացավ: Քաղաքացիները պատասխան հայհոյանքներով ու ձվերի հարվածներով ճանապարհեցին նրան /տեսանյութ/

Իրեն խուլիգանի պես պահող «Իմ քայլ»-ի պատգամավոր Սիսական Գաբրիելյանը քաղաքացիներին հայհոյելով նստեց մեքենան և հեռացավ: Քաղաքացիները պատասխան հայհոյանքներով ու ձվերի հարվածներով ճանապարհեցին նրան:

Պարգեւ Սրբազանը ռուս խաղաղապահներին ամանորյա նվերներ է հանձնել

Պարգև Սրբազանը ժամանել է Դադիվանք։ Արցախի թեմի առաջնորդն ուխտագնացների համար ժամերգություն է մատուցել և պսակադրություն իրականացրել հռչակավոր վանքում։ Սրբազանը նաև ռուս խաղաղապահներին ամանորյա նվերներ է հանձնել՝ խաչեր և արցախցի երեխաների կողմից գրված ռուսերեն նամակներ։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի