16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր թուրքը եկել, GPS-ով իրենց կետերը «խփել» է. Շուռնուխի մի թաղամաս անցնում է Ադրբեջանին. գյուղապետ

Շուռնուխի մի թաղամաս անցնում է Ադրբեջանին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը: «Պետական մայրուղին անցնում է մեր գյուղով, գյուղը բաժանում 2 մասի: Մի թաղամաս մնում է մայրուղու ներքևում: Այսօր թուրքը ռուսի հետ եկել է, GPS- ով իրենց կետերը «խփել», որոշել՝ որտեղից որտեղ: Գյուղը ներքևի թաղամասից զրկվում է: Ներքևի թաղամասում 12 տուն կա, մեկ տուն […]

Որոտանի տարածքից մի հատված անցնում է հակառակորդին. գյուղապետ

Որոտանի տարածքից մի հատված անցնում է հակառակորդին: «Տարածքները, բնակելի շենքերը, օբյեկտները, որոնք մեր վարչական տարածքինն են, տալիս ենք Ադրբեջանին, մտնում են իրենց տարածք», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Որոտանի գյուղապետ Սուրիկ Օհանջանյանը «20 տարուց ավելի է՝ աշխատում եմ ղեկավարությունում ու գիտեմ՝ դա մեր վարչական տարածքն է, բայց տալիս են իրենց», – նշեց նա: Ավելի վաղ հայտնել […]

«Գյուղից նույնիսկ մի երեխա դուրս չի եկել․․․ Իշխանությունները զորքը հանեցին ու մեզ թողեցին մենակ, մենք տղաներով 21 կիլոմետր սահման ենք պահել». Որոտանի գյուղապետ

Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Որոտան համայնքում անորոշ իրավիճակ է, գյուղացիները գյուղապետի հետ միասին բանակցում են մե՛կ ռուսների, մե՛կ՝ ադրբեջանցիների հետ՝ գյուղի մի շարք տներ պահպանելու համար։ Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի հորդորով Սյունիքի մարզում հայկական զորքերը դուրս են  հանվել իրենց զբաղեցրած դիրքերից, ինչպես տեղի բնակիչներն ու դիրքապահներն են պնդում՝ […]

Հաշվեհարդարներով եկեղեցուն հնարավոր չէ լռեցնել. Մայր Աթոռի դիվանապետ. Armdaily

Եկեղեցին գործում է բոլոր նրանց համար, ովքեր այցելում են աղոթելու եւ մեղքերից ազատվելու. նրանք, ովքեր կշեղվեն հոգեւոր հիմնարար այս սկզբունքից, կամավորաբար իրենց դուրս կդնեն Եկեղեցուց, իսկ այդպիսի անձանց հետ Եկեղեցին հոգեւոր խնամատարության եւ դաստիարակության այլ միջոցներ ունի: Այս մասին Armdaily-ին  տված հարցազրույցում նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ սոցիալական […]

«Այստեղ կանգնած ոստիկանները 2 ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, թոշակառուն էլ՝ թոշակ. երկիրը հայտնվելու է սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե իրավական ինչ ճանապարհով է տեսնում իշխանությունների  հեռացումը: «Առաջին՝ կառավարության շենքում նստած խելագար դավաճանը  հասկանա, մտածի մեր պետության, ժողովրդի մասին և պարզապես հրաժարական տա, ինչի հետ կապված քիչ հույս ունենք, երկրորդ՝ ԱԺ-ն գումարի արտահերթ նիստ և քննարկի Փաշինյանի պաշտոնանկության հարցը, երրորդ՝ Դատախազությունը մեղադրանք առաջադրի պետական դավաճանության […]

Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր. ՄԻՊ

Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է: Այս […]

«Լավ ինչքան, ինչքան անպատասխանտու պիտի լինես, թքած ունենաս բանակիդ վրա, որ որոշես գիշերը ժամը 11-ին, մառախուղի մեջ թաղված, մեր կողմից չվերահսկվող միջանցքով Արցախ զինծառայողներով ավտոբուս ուղարկես»

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լավ ինչքան, ինչքան անպատասխանտու պիտի լինես, թքած ունենաս բանակիդ վրա, որ որոշես գիշերը ժամը 11-ին, մառախուղի մեջ թաղված, մեր կողմից չվերահսկվող միջանցքով Արցախ զինծառայողներով ավտոբուս ուղարկես: Մնացած տեղի ունեցածի միջադեպերի մասին չեմ գրում, բայց դրանով զբաղվող սպաներին ոչ թե պետք է ազատել աշխատանքից, այլ կալանավորել տեղում»:  

«Դավաճանն այնուամենայնիվ հստակ հասկացել է, որ իր պես տականքի դեմ մեր ազգի լավագույն զավակներն են կանգնած»

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունն այսօր տասնյակ քաղաքացիների բերման ենթարկեց, որոնց թվում են նաև իմ ընկերներ Զինավոր Մեղրյանը, Իգոր Խաչատուրովը, Տիգրան Աբրահամյանը և այլք: Կառավարության մուտքերի մոտ ընթացող ակցիաներում այսօր հստակ երևում էր, թե ինչ նկատի ուներ դավաճան Նիկոլը, երբ ասում էր, թե էլիտաներն են դուրս եկել իշխանության դեմ: Ճիշտ է, ինքը […]

Հայաստանի վարչապետը Ադրբեջանի շահերն է սպասարկում. նա Սյունիքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերը թշնամուն է հանձնում

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ակնարկեց Սյունիքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերը թշնամուն հանձնելու մասին։ «2 բնակավայր ունենք, որոնց հետ կարող են ծագել որոշակի հարցեր․ մեկը Սյունիքի մարզի Որոտան, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր և որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի