14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ, ամբողջ կյանքումդ վախենալու ես արժանապատիվ հայից»

«Արշակունյաց պողոտայում, ժամը 07:20-ին, ՃՈ մեքենայից բարձրախոսով հայտնեցին մեքենայիս համարանիշը և խնդրեցին կանգնել: Բնականաբար կանգնեցի: Կանգնեցի ու մեքենայիս մոտեցան ոստիկանության 5 օպերատիվ ծառայողներ և հայտնեցին, որ ինձ բերման են ենթարկում ոստիկանության բաժին:  Ոստիկանության բաժնում հայտնեցին, որ ես կասկածվում եմ քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչություն կատարելու մեջ: Ավելի ծիծաղելի մեղադրանք չէի կարող պատկերացնել: Ոստիկանության բաժնում հենց տեղեկացան, […]

Նիկոլ Փաշինյանը օդանավակայան է հասել 500 ոստիկանների ուղեկցությամբ

Նիկոլ Փաշինյանը օդանավակայան է հասել 500 ոստիկանների ուղեկցությամբ Օդանավակայան շտապող բազմաթիվ քաղաքացիներ ժամանակին տեղ չեն հասել՝ Փաշինյանի ճանապարհը բացելու համար իրականացված «ոստիկանական բեսպրեդելի» պատճառով: 500-ի հասնող ոստիկանների և հատուկ ջոկատայինների կողմից այսօր վաղ առավոտից փակ են եղել օդանավակայան տանող ճապարհները, ինչի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ կամ ուշացել են թռիչքից կամ ստիպված են եղել հետ գնալ:

Ուշադրություն։ Վերջին շաբաթների ընթացքում շատ տարածված խաբեություն է․ փորձագետ

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է․ «Ուշադրություն։ Վերջին շաբաթների ընթացքում շատ տարածված խաբեություն է։ List.am՝ եթե մարդ ապրանք է վաճառում, հետը կապնվում են, հետո առաջարկում են վճարել ու հղում ուղարկում ձեր քարտի տվյալը ուզում։ Կամ կեղծ Հայփոստի կայք դմ տալիս ու զուգահեռ տանում ձեր բանկային տվյալները։ Կապնվում են հիմնականում Վայբերով կամ Վոթսափով, ոչ-հայկական համարներից։ […]

Այսօր ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջազգային օրն է

Այսօր ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջազգային օրն է, երբ ամենքս կարիքն ունենք «շնորհն ընդունելու» և արժևորելու մեր կյանքում: Շնորհակալ մարդն աստվածասեր է, բարի, կամեցող, կենսախինդ և հուսառատ: Ուստի եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն, մեր ծնողներին, հարազատներին, ընկերներին և անգամ մեր թշնամիներին, որոնք մեզ միշտ զգոն և արթուն են պահում։ Թող Տիրոջ առատ շնորհները զարդարեն մեր կյանքը, և շնորհընկալ լինելով` […]

Հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար

Վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար։ Այսինքն՝ առաջին և երկրորդ դասարանցիները նույնպես դասի են հունվարի 11-ից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Սիրելի ծնողներ, սովորողներ, ուսուցիչներ, Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ […]

«Հայրենիքը թշնամուն հանձնած դավաճանի հերթական հակահայկական քայլը կանխելու նպատակով ակցիայի մի քանի մասնակիցների ոստիկանությունը բերման է ենթարկել»

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին: Այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցությունը` նշելով, որ այն գնահատում է որպես  Փաշինյանի կողմից տրված հրահանգի իրագործում: Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության կողմից չլիազորված դավաճան Փաշինյանի մուտքն օդակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստանի Դաշնություն, […]

Դատապարտելի է գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու քաղաքականացնելը. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ բացարձակ դատապարտելի է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու ակնհայտ քաղաքականացնելը: Դա կոպտորեն խախտում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները: Այս մասին ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հաղորդագրությունում: «ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին […]

Մոսկվայում «սպասում են» Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանում բնակվող հայերը այսօր պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին դիմավորել «դավաճան Նիկոլ, հողատու» պաստառներով: Քաղաքացիները մեքենաների վրա փակցրել են պաստառներ՝ Նիկոլ Փաշինյանի նկարով և «հողատու» գրություններով: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը:

Աղոթք ռազմագերիների եւ անհետ կորած զինվորների համար

Ամենագութ և ամենողորմ Աստված, որ Միածին Որդուդ ուղարկեցիր՝ աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու և գերիներին ազատություն քարոզելու, աղաչում ենք քեզ, ազատություն պարգևի՛ր գերեվարված մեր զինվորներին։ Աստվածային Քո իմաստությունը պարգևիր բոլոր պատասխանատու անձանց, որպեսզի օր առաջ կարողանանք ճանապարհներ գտնել մեր գերիներին ապահով և անհապաղ տուն վերադարձնելու համար։   Քո խաղաղության հրեշտակին ուղարկիր, որպեսզի զորացնի բոլոր այն […]

Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպման շուրջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված որոշ հարցեր: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, հաշվի առնելով 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի