13 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագրողական կազմակերպությունները ՊՆ-ին կոչ են անում ծառայողական քննություն նախաձեռնել

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների և ՊՆ պաշտոնյայի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ «Հունվարի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում զինծառայողների ծնողների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժարվել է ներկայանալ, ԶԼՄ-ներին արգելել է նկարահանումներ իրականացնել։ Ապա վեճ է սկսվել նրա ու «24News» լրատվական […]

Իսկ դուք բացեք սահմանները, դավաճաննե՛ր, բացեք ու հրճվեք

«Թշնամին մեր եղբայրներին ու քույրերին մորթում էր 1915-ին, մորթում էր 1920-ին, մորթում էր 1988-ին, մորթում էր 2016-ին, ու վերջապես մորթում էր 2020-ին (արդեն՝ գրեթե «օնլայն» ռեժիմով): Էդ հարցը ընդհանրապե՞ս չկա օրակարգում։ Մանկապարտեզից ուսուցանվող հայատյացության հարց գոյություն չունի՞ արդեն։ Իսկ դուք բացեք սահմանները, դավաճաննե՛ր, բացեք ու հրճվեք»,- վրդովում  է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։  

«Ադրբեջանով անցնող երկաթուղով Ռուսաստան գնալուց զոմբլո խոպանչիները որ գերի ընկնեն, այն համարը հասանելի՞ է․ դե որ գերի ընկնելու դեպքում էր պետք զանգել»

Դերասան, Արցախյան վերջին պատերազմի մասնակից Գեւորգ Գրիգորյանը անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարությանը, առանց ռազմագերիների հարցը լուծելու եռակողմ եւս մի փաստաթղթի ստորագրման փաստին՝ գրառելով․ «Ադրբեջանով անցնող երկաթուղով Ռուսաստան գնալուց զոմբլո խոպանչիները որ գերի ընկնեն, էն համարը […]

Մեր կողմից առաջ քաշած երկու կարևորագույն խնդիրներից ոչ մեկն արձագանք այդպես էլ չստացավ. Հովհաննես Սահակյան

 Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Վերլուծելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ պատերազմյան և հետպատերազմյան ժամանակաշրջանի, կարող ենք եզրահանգել,որ տարածաշրջանում վերադասավորումներն ու խմորումները մտնում են էլ ավելի լուրջ փուլ։   Մոսկովյան երեկվա հանդիպումը վերջակետ դրեց բոլորի հույսերին ու նույնիսկ հավատի ամենափոքր նշույլ չթողեց։ Հող հանձնած և կապիտուլացիայի փաստաթուղթ ստորագրած ղեկավարը՝ չի կարող այս […]

Մոսկվայում ՀՀ , ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիների հարցը

ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Առաջարկում եմ Հայաստանում գործող բոլոր հեռուստաընկերությունները, էլեկտրոնային կայքերը չլուսաբանեն վարչապետ կոչվածի աշխատանքը․ Գագիկ Մանասյան

Առաջարկում եմ Հայաստանում գործող բոլոր հեռուստաընկերությունները, էլեկտրոնային կայքերը չլուսաբանեն վարչապետ կոչվածի աշխատանքը: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքին ասաց մշակույթի գործիչ Գագիկ Մանասյանը: «Մինչեւ այս առաջարկությունը ես փորձեցի համապատասխան հանձնաժողովի հետ ճշտել, թե արդյոք հեռուստաընկերություններն ունեն նման իրավունք եւ ստացա դրական պատասխան: Եթե տվյալ հեռուստաընկերությունը պայմանագիր չունի կառավարության լրատվական ծառայության […]

Սիսակ Գաբրիելյան, նախկին ընկեր, ֆեյքերի քֆուրների համար պատասխան ես տալու․ Մհեր Մկրտչյան

Սիսակ Գաբրիելյան, նախկին ընկեր… Գիտեմ, դու շարունակում ես հավատալ, որ մոտակա 20 տարին իշխանություն եք ունենալու: Չեմ փորձի նույնիսկ համոզել քեզ այլ բանում` շարունակի հավատալ: Բայց գիտես… Էս ֆեյքերի քֆուրների համար պատասխան ես տալու: Կարծում ես` կապ չունե՞ս դրանց հետ: Ունես: Դու այդ ամենի մի մասնիկն ես, գրում է կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ դիմելով իշխանական պատգամավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի