10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայրենիքի փրկության շարժումը սկսում է

Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնել է մարզային այցելություններ: Հունվարի 15-ին Շարժման ներկայացուցիչներն այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։ Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ համար կարևոր է ձեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերը քննարկել Վազգեն Մանուկյանի հետ:  

Կորոնավիրուսի կարանտինի երկարաձգումը քաղաքական նպատակ ունի․ փորձագետ /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբում «Մեկ Առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով՝ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի հետ պայմանավորված կարանտինի երկարաձգմանը. հետևանքներին ու պահանջվող պայմաններին, նշեց, որ կորոնավիրուսային վարակի առկայությունը եւ տարածումը օգտագործվում է իշխանությունը բռնազավթած խմբավորման կողմից իրենց քաղաքական ընթացքը հեզասահուն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով՝ երկրում ընթացող այսպես կոչված առողջապահական միջոցառումները, որոնք իբրեւ թե իրականացվում են երկրում, […]

Ցավալի է, որ անհայտ կորածների թիվը քաղաքականացվում է իշխանության կողմից․ իրավապաշտպան /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո հայ գերիների վերադարձի խնդրին.  գերիների խոշտանգման ու իրավունքների ոտնահարման պատկերին։ Ալավերդյանը հանցագործություն է որակում անհայտ կորածների թվի գաղտնիության պահպանումը իշխանության կողմից՝ հավելելով, թե սա քաղաքականացվում է, այլ ոչ թե հումանիտար սկզբունքներին համահունչ է։ 

Էրդողանն ու Ալիևը չեն թողնում Նիկոլին հրաժարական տալ․ Շարմազանով

Շավարշ Գևորգյանի հյուրը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է: Հաղորդման ընթացքում քննարկում են՝ ՀՀԿ-ի քաղաքականությամբ զբաղվելը, բայց իշխանության չձգտելը, 17 կուսակցությունների պայքարում գլխավոր դերերում լինելը, Փաշինյանի դավաճանական, թուրքամետ գործունեությունը, հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրած փաստաթուղթը, որ թուրանի ծրագրի իրագործում է, Սյունիքի հանձնումը, Նախիջևանի երկաթգծի վտանգները հայերիս համար, իր չհեռանալով ի՞նչ ծրագրեր է իրականացնում Փաշինյանը և ինչու՞ Էրդողանն […]

Մակունցի լռությունը թույլ էր տալիս ենթադրել, որ նրա համար Մարդը ավելի կարևոր է, քան նիկոլը. Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել էր Արցախյան երկրորդ պատերազմում, անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարություններին՝ մասնավորապես նշելով․ «Իմքայլականների խմբակցության առաջնորդ Լիլիթ Մակունցը մի կարճ փուլ ստվերում մնալուց հետո, երեկ հայտնվեց հանրության առաջ ու հայտարարեց. «ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջնորդվել, հետեւաբար՝ արտահերթ ընտրությունների օրակարգի առաջարկը […]

Նիկոլ Փաշինյան հեռացի՛ր, վերադարձրու՛ մարդկանց ապրելու և ժպտալու իրավունքը

Սա պարտություն է, անհաջողություն, անիրավություն։ Այս իրավիճակը խենթանալու բան է, բայց մենք տխուր, ձեռքերս ծալած չենք կարող նստել։ Մենք պետք է գործ ենք, պետք է կրթենք սերունդ, որ այսպիսի իշխանություն երբեք չունենանք, պետք է խելացի, ինքնավստահ, բարեկիրթ ու բարեհամբույր մասնագետներ ունենանք, որպեսզի խոսենք մեր իրավունքներից և մեր շահերից։   Մենք միշտ տուժել ենք մեր խելքից։ […]

«Մերժեցիք Սերժ Սարգսյանին, դե ծափահարեք Ալիևին ու Էրդողանին և նրանց կամակատար Նիկոլին». Էդուարդ Շարմազանով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս օգոստոսի 19-ին իր մեծ ասուլիսի ժամանակ երեք ժամից ավելի պատասխանեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան պատերազմի մանրամասներին, նշելով, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ նման հանդիպում նորից կլինի։ 168.am–ը ՀՀԿ  ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե առաջիկայում Սերժ Սարգսյանը չի՞ պատրաստվում հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել հարցերին, որոնք […]

Հունվարի 14-ի խորհուրդը /տեսանյութ/

«Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և Դու ի՞նձ մոտ ես գալիս» (Մատթ. 3:14)   Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոնն է   «Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մատթ. 3:11)։ […]

ԱԱԾ-ում պատերազմի օրերին վարույթ է հարուցվել ու քննվել համացանցում գեներալների դավաճանության մասին տարածվող լուրերը

Փաշինյանի կողմից պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրեն նշանակված անձը հայտարարում է, որ Ազգային անվտանգության ծառայությունում պատերազմի օրերին վարույթ է հարուցվել ու քննվել համացանցում գեներալների դավաճանության մասին տարածվող լուրերը ու պարզվել է ինչ՝ ոչ միայն չկան դավաճանության դեպքեր, այլ ընդհակառակը, այդ գեներալները, հեռացված լինելով հանդերձ հրամանատարական կետից, արել են հնարավորը Արցախը փրկելու համար։ Ըստ ԱԱԾ պետի՝ այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի