10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը»․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը: […]

Ավելի գեներալ, քան գեներալները

Հայաստանի վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը որոշելով բավարարել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանների միջնորդությունը, փաստացի նրան վերականգնելով շտաբի պետի պաշտոնում, ապացուցեց, որ ավելի գեներալ է, քան մոտ չորս տասնյակ զինվորական գեներալները: Հիմա Օնիկ Գասպարյանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է ներկայանալ աշխատանքի: Ավելին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է գործի այնքան […]

Կոչ ենք անում ՀՀ զինված ուժերին՝ առաջնորդվել օրենքով՝ դատարանի որոշմամբ. Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժումը» ֆեյսբուքյան էջում տեղադրել է Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև. «Ս.թ. մարտի 17-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի միջնորդությունը, համաձայն որի վերջինս շարունակելու է իր պաշտոնավարումը՝ մինչև դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը: Այսօր վարչապետի աշխատակազմը, չունենալով դատական ակտը պարզաբանելու որևէ իրավասություն, հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանն […]

Դատարանը Սերգո Կարապետյանի եւ Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացրեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ մարտի 18-ին, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի և գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու մասին որոշում կայացրեց։ Քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը գործով երկու ամբաստանյալների մահվան հանգամանքն է։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին դատարանը վերացրեց։ Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալներ Սերգո […]

Իմ մոտ կա տպավորություն, որ կապիտուլյանտը հերթական բլեֆի է գնում. Շարմազանով

Երբ որ կհայտարարվեն արտահերթ ընտրություններ, երբ հրաժարականը կլինի, այդ ժամանակ մենք կքննարկենք եւ պետության համար, պետության շահերից բխող որոշում կկայացնենք: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:   «Լավագույն  լուծումը սրա (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին-խմբ) օր առաջ հրաժարականն է եւ հեռացումը: մենք մի անգամ տեսանք, […]

Ազգն առանց «հայրերի». Արմեն Գեւորգյան

Մեկ ամսից ավելի լռություն եմ պահպանել, հետևում էի երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ այն պատճառով, որ ասելիք չունեմ, այլ՝ որ խոսքն արդեն նշանակություն չունի։ Նշանակություն չունի ո´չ մեր տեղական քաղաքական գործիչների, ոչ էլ արտերկրյա գործիչների խոսքը։ Փաստացի արդեն նշանակություն չունի […]

Արտակ Դավթյանը կդառնա՞ Քոչարյան Անդոն․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանը կրկին վերադարձել է իր ԳՇ պետի աշխատանքային պարտականություններին: Այս մասին հայտնի դարձավ առավոտյան, երբ դատարանը հրապարակեց Գասպարյանի հայցին առնչվող առաջին որոշումը: Հիշեցնենք, որ դատարանը երեկ կայացրեց Օնիկ Գասպարյանի հայցով առաջին որոշումը։ ՀՀ վարչական դատարանը, նախագահությամբ Մհեր Պետրոսյանի, մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին […]

Նրանք ցանկանում են մինչև վերջ ՌԴ դիրքերը խարխլել տարածաշրջանում և կտրել Հայաստանը ՌԴ-ից. Բաղդասարով

«Մենք մեր աչքերով պատմության մեջ զարմանալի դեպքի են ականատես լինում։ Պատերազմ կրված ստահակը, որը ամեն սցենարով պետք է գնար չի գնում. Պատճառն այն է, որ մենք թերագնահատում ենք ամերիկյան, բրիտանական և թուրքական հետախուզության դերը այս հարցում։ Նույն` ԱՄՆ դեսպանը ակտիվ հանդիպում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հետ և տալիս հանձնարարականներ։ Նրանք ասում են` «փողը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի