Ինչու կապիտուլյանտը պատերազմի ընթացքում մեկ օրով գնաց Արցախ, որն էր նպատակը
![](https://henaran.am/wp-content/uploads/2021/03/Artak-Zaqaryan-2.jpg)
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի ընթացքում կապիտուլյանտը մեկ օրով գնաց Արցախ։ Գնալու նպատակը հետևյալն էր։
Հարավային ուղղության վրա, արդեն նահանջող հայկական զորքին, ինչ-որ անհայտ ծագման նապոլեոններ (իրականում հայտնի), համոզում են, որպեսզի հակահարձակումով գրոհեն և հետ վերցնեն 2016թ. ապրիլյան պատերազմում կորցրած դիրքերը (հայտնի Վարազաթումբի ուղղություն)։
Այդ օպերացիան հայկական զինուժի պատմության մեջ կմնա որպես կոպիտ սխալի և քաղաքական իշխանության քիթը խոթելու ճակատագրական հետևանք։
Հոկտեմբերի 5-ին կապիտուլյանտը գնացել է Արցախ՝ հակառակորդին «արժանի հակահարված հասցնելու» հետագա քայլերը որոշելու համար։ Այնինչ, նա իրականում գնացել էր տեղում հասկանալու, թե ի՞նչ է կատարվում, ու նաև իր մեղքով ի՞նչ քաոսի է վերածվել առաջնագիծը։
Դրանից հետո սկիզբ առած ձախողումների անվերջանալի շղթան այլևս կանգնեցնել չհաջողվեց։ Հայկական զորքերը մտան անկանոն պաշտպանության և երկարատև հետապնդման անդառնալի մի փուլի մեջ, որի կանգառը տրվեց ռուսական խաղաղապահների ժամանումով։
Նիկոլը և սորոսածին բոսյակները, ուղիղ չորս տարի թմբկահարել են, որ Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլին 800 հա տարածք է թողել թշնամուն (իրականում՝ 400հա)։ Այն ժամանակ քննարկվում էր պատերազմը ևս երկու օր շարունակելու և դիրքերը վերականգնելու հարցը։ Սակայն հնարավոր կորուստները կարող էին կազմել մինչև 200 զինծառայող և քաղաքական իշխանությունը հրաժարվեց նոր կորուստներից։
Իսկ կեղծ հեղափոխությունից ու տավուշյան ավանտյուրայից գլուխը կորցրած կապիտուլյանտը չխնայեց հազարավոր մարդկանց կյանքեր՝ հանուն իր գաղջ նպատակների։ Արդյունքում՝ թուրքը Շուշիում չայ է խմում և ծաղրում փաշինյանական խունտային։ Նրա հետ միասին՝ նաև մեզ բոլորիս»։