«Թուրքական հակակորոնավիրուսային պատվաստանյութը հասանելի կլինի ողջ մարդկությանը». Էրդողան
Փորձարկումների բոլոր փուլերի ավարտվելուն պես, Թուրքիան հասանելի կդարձնի կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութը: Հասանելիության պայմանները հնարավորինս օպտիմալ կլինեն ամբողջ մարդկության համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` դիմելով ՄԱԿ-ի` «COVID-19-ը և հետագա վերականգնման ֆինանսավորումը» թեմայով առցանց նիստի մասնակիցներին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը: Էրդողանը մտահոգություն է հայտնել աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի անհավասար բաշխման […]





































