11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԻՊ-ին ֆեյսբուքում հայհոյած ՔՊ-ական հիմնադիր անդամ Սարգիս Ալեքսանյանը 2017թ. դատապարտվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար

ՄԻՊ-ին մի քանի օր առաջ ֆեյսբուքում հայհոյած ՔՊ-ական հիմնադիր անդամ Սարգիս Ալեքսանյանը 2017թ. սեպտեմբերին դատապարտվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար: Այս մասին գրում է Մեդիապորտը։ Այն բիզնես ընկերությունում, որտեղ ՔՊ-ական վերահսկող հանձնաժողովի անդամն աշխատել է նյութական պատասխանատու, իրեն վստահված գումարները չի մուտքագրել դրամարկղ և դրանք առանձնապես խոշոր չափերով յուրացրել է: Գործի քննության ընթացքում դատապարտյալ […]

Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումները

Մարտի 23-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից […]

«Նիկոլի ու իր ուսապարկերի ցինիզմն անսահման է»․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի ու իր ուսապարկերի ցինիզմն անսահման է։ Էմմա անունով մի ուսապարկ այսօր ասել է՝ գերեվարված տղերքի ծնողները հիմնականում Նիկոլին չեն մեղադրում։ Եթե մեր նյուրնբերգյան դատավարությամբ սրանց չդատենք, ապա մի փոքր հետո ասելու են, թե գերեվարված տղերքի ծնողները եւ հարազատներն անգամ շնորհակալ են Նիկոլից»։  

Հայոց պետականությունը կգտնի իր վերականգնման ուղին՝ առանց կապիտուլյանտի. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կապիտուլյանտի 2020թ. նոյեմբերի 10-ի ֆեյսբուքյան գրառումն արժե մեկ անգամ ևս վերահրապարակել՝ փոքրիկ խմբագրմամբ։ Ոչ թե բանա՛կը, այլ «գլխավոր շտաբը և հայոց կառավարությունը միասնական են և կապված մարտական կուռ եղբայրությամբ»։ Սա կոմեդիայի ժանրից չէ և ոչ էլ ողբերգություն է։ Սա մեր գորշ, անողնաշար, հեշտությամբ […]

«Մեր տղերքը օրեր, շաբաթներ շարունակ եղել են առանց զրահաբաճկոն, քնել են սառը գետնին․․․այս ինչ թալան է եղել մեր տղերքի ու մեր հայրենիքի հաշվին». Արցախում զոհված տղաների ծնողներ

Դատելով նոր ի հայտ եկող փաստերից, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի պատմության ամենախոշոր ու լկտի թալանը։ Խոսքը վերաբերում է «Հայաստան» հիմնադրամի 52 մլրդ դրամին։ Այն գումարին, որը լումա առ լումա հավաքել էր աշխարհով մեկ սփռված, ինչպես նաեւ Հայաստանում ապրող հայ ժողովուրդը: Գումարը հավաքել էին մարդիկ, որոնք իրենց խնայողությունները նվիրաբերեցին հիմնադրամին՝ աջակցելու համար […]

Արևմուտքը խնդիր էր դրել Վրաստանում ու Հայաստանում թուլացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները. Սատանովսկի

«Արևմուտքը խնդիր էր դրել Վրաստանում ու Հայաստանում թուլացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Նրանք դա հաջողեցին անել։ Իշխանության բերեցին Սահակաշվիլիին և Նիկոլ Փաշինյանին։ Վրաստանը կորցրեց Օսեթիան, Փաշինյանը կատարյալ պարտություն կրեց Ղարաբաղում։ Սակայն, եթե վրացիների և Վրաստանի համար խնդիր չէ այդ ամենից հետո` Թուրքիայի և թուրքերի տիրապետության տակ հայտնվելը, Հայաստանի համար` դա կնշանակի պետականության կորուստ։ Եվ թվում էր` […]

Այ Կարաբինա նստի տեղդ․ Փաշինյանը կշտամբել է Արման Բաբաջանյանին

Politik.am-ը գրում է. Մամուլն արդեն գրել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է առաջիկա  ընտրությունների ժամանակ Արման Բաբաջանյան-Արամ Սարգսյան դուետին անցկացնել Ազգային Ժողով։ Սրա համար իշխանությունները գործի են դնելու իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները։ Կառավարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս գործը գլուխ բերելու համար Արման Բաբաջանյանը և Արամ Սարգսյանը հաճախակի են լինում Նիկոլ Փաշինյանի […]

«Թե ինչպիսի ավարտ է ունենալու սուտասան ու «մեծ կոմբինատոր» պատահականության կենսագրությունը, արդեն էական չէ, եթե անգամ նրան «պատի տակ գնդակահարեն…»

  Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող պատահականությունը փորձված սուտասան ու «մեծ կոմբինատոր» է, իսկ հանրության մի որոշակի շերտ, պարզապես, նրա հլու-հնազանդ կամակատարը: Վերջինս առանց մտածելու, բայց համառորեն հավատալով՝ գնում է նրա հետևից… Գնում է իրականությունից օտարված՝ աչքերն ու ականջները փակ… Իսկ սուտասանն ու «մեծ կոմբինատորը» վարպետորեն կատարելով իր դերը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի