Գերիների հարցում իշխանության գործն ընդդիմությունն է անում․ 168 Ժամ
Փորձագիտական շրջանակները պարբերաբար նշում են, որ արտաքին քաղաքականությունը Հայաստանի գործող իշխանությունները կատարյալ ձախողել են, առավել ևս ռազմագերիների հարցով, կարծես, ընդհանրապես չեն զբաղվում: Օրերս հայտնի դարձավ դրա ևս մեկ ապացույց: Մասնավորաբար, համաշխարհային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը բավականին լուրջ ու կարևոր զեկույց էր հրապարակել և փաստաթղթավորված ներկայացրել, որ հայ ռազմագերիները Ադրբեջանում ենթարկվում են խոշտանգումների ու նվաստացումների։ […]


































