ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանից վերադարձած գերիներին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրբեջանում գերությունից երեկ վերադարձած գերիներին: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ:





































