Այն իրավիճակը, որում այժմ գտնվում է մեր երկիրը չափազանց պայթյունավտանգ է. Գագիկ Մինասյան /տեսանյութ/
168.am-ը գրում է․ «Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչությունը հաշվեքննություն է իրականացրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության (ՓԾ) 2018-2020թթ․ գործունեության նկատմամբ, որի արդյունքներով մի շարք ուշագրավ բացահայտումներ է կատարել։ Փրկարար ծառայության ծախսային արդյունավետության գնահատման նպատակով իրականացվել է ելքի ինքնարժեքի (ուղղակի ծախսեր/ելքերի քանակ) հաշվարկ։ 2020թ․ մեկ մարտական հաշվարկի ելքի ամենամեծ ինքնարժեքը գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 1,521․1 հազ. […]
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․ «Այստեղ, անգամ սատանա՛ն կխաչակնքվեր Երկիրը թշնամուն հանձնած կապիտուլյանտը հիմա էլ գնդակահարող է դարձել, բայց ափսոս՝ լիազորություն չունի։ Պետություն հիմնադրած Արամ Մանուկյանին ու սրբազան պատերազմի սպարապետ Վարդան Մամիկոնյանին է վկայակոչում. դուք հլա սրանց խելքին մտիկ արեք։ Հայկական պետություն քանդող պոպուլիստը՝ հայկական պետություն հիմնադրած […]
Չնայած խոստումներին՝ իշխանությունը որոշեց գաղտնի պահել ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստանում էր, որ զեկույցը հրապարակվելու է, մինչդեռ պարզվեց՝ պետական գաղտնիք է: Ըստ փորձագետների՝ պատճառն այն է, որ ոչ միայն հերքվել են ապրիլյան պատերազմի մասին բոլոր հորինվածքները, այլև որևէ էկան բացթողում կամ խախտում չի արձանագրվել:
Մեր առօրյան լցվել է հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ քրոնիկոնով՝ կրակոցներ, սպանություններ, զենքով «ռազբորկաներ», բնակարանային գողություններ, մեքենաների առանձին մասերի բացահայտ հափշտակություններ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ… Երեկ Էջմիածնում էր մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա, չորս օր առաջ՝ Վայոց Ձորում, հինգ օր առաջ՝ Երևանում՝ Թոխմախի գերեզմանատանը։ Եվ այսպես շարունակ։ Մենք ամեն օր ոչ միայն առերեսվում ենք այսպիսի լուրերի […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2016-ի ապրիլին հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի գլխավոտությամբ հաղթել է թշնամուն ռազմաճակատում ու բանակցություններում, իսկ 2020-ի աշնանը կապիտուլյանտը բերեց պարտություն, 5 հազար նահատակ ու 800.000 հեկտար տարածքի կորուստ։ Հողատուն ծնկի եկավ ալիեւների առաջ։ Հանրապետականը ՝հաղթանակի, իսկ հողատուն ՝ կապիտուլյացիայի խորհրդանիշ է եւ վերջ»։
Մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։ Կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և […]
168.am-ը գրում է. «Շիրակի մարզի իշխանական ճամբարից թիվ մեկ «հարց լուծող», իմքայլական երեսփոխան Կարեն Սարուխանյանի արկածները մարզում նոր փուլ են թեւակոխում: Տարբեր կադրային հարցեր լուծելու, այդ ճանապարհին ոչնչի առջեւ կանգ չառնելու, ինտրիգներ հյուսելու, մորեղբոր, հորեղբոր տղաներին ու հարսներին, քույրերին ու եղբայրներին, իրեն ցանկալի մարդկանց պաշտոնների նշանակելու ընդմիջումներին Կարեն Սարուխանյանը, պարզվում է, սիրում է սթրիփթիզ ակումբներ […]
Դեռ 2019թ-ի մայսիս 20-ին դատարանները շրջափակելու տխրահռչակ օպերացիայի շրջանակներում կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ կապիտուլյանտը «Արցախում դավադիր պատերազմ հրահրող ուժերի» մասին ցնդաբանությանը զուգահեռ մեծ պաթոսով հայտարարեց բառացիորեն հետևյալը․ «Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»։ Այս մասին […]
Բուհերն ապաքաղաքականացնելու խոստումը Փաշինյանի հերթական սուտն էր. կառավարությունը զավթում է ԵՊՀ-ն 2018թ.-ին բուհերի քաղաքականացված լինելը քննադատող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ընդունել է որոշում, համաձայն որի՝ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից դարձավ 20, իսկ Կառավարության համամասնությունը խորհրդում 50%-ից դարձավ 65%: Այլ կերպ ասած՝ ԵՊՀ ռեկտոր ընտրելու և կառավարման մյուս հարցերը որոշելու է կառավարությունը: Փոփոխությունը […]




























