«Շահեն ջան, լավ է լինելու, դեռ վերադառնալու ենք Մատաղիս, Շուշի, Արցախ»․ Վարդան Օհանյան
Վարդան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Էրեբունի» հիվանդանոցում Շահենի հարևանն էի, նրա և իմ հիվանդասենյակները մեկ ընդհանուր նախասրահ ունեին, մեկ ընդհանուր սառնարան, լվացարան, սանհանգույց: Երբ վիրահատարանից ինձ բերել էին պալատ, ներս մտավ Շահենը, ներս մտավ՝ մի կերպ քայլելով, ներս մտավ՝ դժվարությամբ, ներս մտավ՝ ժպիտով: Եթե բառ էլ չասեր, պարզ էր՝ զինվոր է, հայրենիք պահող […]




































