02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից. համալսարանին օգնելու որևէ այլ միջոց չկա». ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

«Ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից. համալսարանին օգնելու որևէ այլ միջոց չկա». ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

«Իմ խնդրանքն է համալսարանով մտահոգ բոլոր մարդկանց՝ անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից: Հիմա համալսարանին օգնելու որևէ այլ միջոց չկա»,-Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը: «Ուղիղ 3 տարի է, ինչ ԵՊՀ-ն պաշարված ամրոցի պես դիմադրում է նիկովիդ հիվանդությանը. 1. Խուլիգանական հարձակում Արամ Սիմոնյանի վրա և Գիտխորհրդի գրավում 2. Ուսանողական խորհրդի լուծարման գործընթաց 3. Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման գործընթաց 4. Բյուրական մասնաշենքերի օտարման գործընթաց 5. 100-ամյակ միջոցառումների տապալում 6. ԵՊՀ ռեկտորի ընտրությունների ձգձգում 7. Բուհերի ինքնավարությունը սահմանափակող օրենքի ընդունում 8. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում 9. Եվ այլն»,-հավելել է նա: Հիշեցնենք, որ կառավարությունը վերջերս տապալեց ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, լուծարեց խորհուրդն ու նորը ձևավորելու լիազորություն վերապահեց Փաշինյանի կառավարությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ