Առաջին դեպքը չէ, երբ խոսնակն անձամբ է միջամտում և թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին, սա անընդունելի պահվածք է․ լրագրողական կազմակերպությունները՝ Tert.am-ի լրագրողի հետ միջադեպի մասին
Լրագրողական մի շարք կազմակերպություններ հաղորդագրություն են տարածել երեկ Եռաբլուրում Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի և կառավարության խոսնակ Մանե Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Tert.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանը հարց է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս հարգանքի տուրք […]




































