25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հենց էս պահին ահազանգ կա, որ թշնամին, հիշեցնեմ՝ մեր թշնամին թուրքն է, մեծաթիվ զորք է կուտակում Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էն Մարտունու մատաղից Շորժա չի տարվե՞լ

Թշնամին, հիշեցնեմ, որ մեր թշնամին, գուցե ոչ բոլորի համար, բայց ինձ համար Ադրբեջանն է, 3 կիլոմետր առաջ է եկել Վարդենիսի շրջանում՝ դեպի Վերին Շորժա գյուղ ու խրամատներ է փորում։
Երեկ գիշերվանից Սյունիքում՝ Իշխանասարի հատվածում, թուրքը պետական սահմանն անցել եւ 3 կիլոմետր առաջ է եկել Սեւ լճի տարածքով ու դիրքավորվել Վերիշեն գյուղի մատույցներում։
Ի դեպ, Սեւ լճի ոռոգման ջրային ռեսուրսից օտվում են հարակից 9 բնակավայրերը։

Սյունիքի մարզպետը, բնականաբար, ոչինչ չի տեսել, ոչինչ չի լսել ու ոչինչ չգիտի։ Ըստ մարզպետի, ադրբեջանցիները պարզապես տարածքում մոլորվել են ու խրամատ են փորել։ Դե,типа մոլորված բառանների պես։

Մեծ եւ անիմաստ ջայլամի նման ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս մինչեւ վերջին պահը ոչինչ չգիտեր, ոչինչ չէր տեսել ու ոչինչ չէր լսել։ Եւ միայն, երբ Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերը հաստատեցին թշնամու առաջխաղացումն ու դիրքավորումը Վերիշենի մատույցներում, Վաղարշակ Վառնազովիչը հարկ համարեց թեթեւի մեջ հաստատել տեղեկատվություն։
Հենց էս պահին ահազանգ կա, որ թշնամին, հիշեցնեմ՝ մեր թշնամին թուրքն է, մեծաթիվ զորք է կուտակում Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում։

Բնականաբար, Վաղարշակ Վառնազովիչը հեսա կհերքի, մինչեւ մի հակահիգիենիկ թուրք, Փոլատ Բյուլ-բյուլօղլու ձայնով անձամբ մի հատ լայվ չմտնի Ջերմուկի տաջ ջրերից։
Ու մինչ Ալիեւը Սյունիքն իր ճաշակով ու իր անձնական քարտեզով ձեւում-չափում-կտրում է, հեղափոխական իշխանության հեղկոմները զբաղված են ընտրությունների նախապատրաստությամբ։

Մարզպետները հավ ու ճուտ են բաժանում գյուղացիներին, հեղկոմների ագիտպրոպի բաժինները կանվեյերի տակ դրած ֆեյքեր ու իշխանությանը սատարող լրատվական կանալիզացիոն հոսքեր են բացում։

Հա, չմոռանամ հարցնել. Մարտունու իմ ժպտերես հայրենակիցներ, որ Արցախը թուրքին հանձնածի ոտքի տակ գառ էիք մատաղ անում, մտածում էի՞ք, որ վաղը թուրքը հասնելու է Վերին Շորժա։
Ամեն դեպքում, ընդունելի մատաղ լինի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ