31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիայսնը գրել է. «Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի ոտքերի առաջ գառ մորթող գյուղացու միջև: Երկուսին էլ հասնում է մեկական քվեաթերթիկ, նրանց ձայները հավասար են։ Բայց եթե այդ գյուղացին ազատված է մտածելու բեռից, ապա Homo sapiens-ը պարտավոր է մտածել է ոչ միայն իր մասին, այլև՝ պետության ու այդ գյուղացու։ […]

Հայաստանի գխավոր դատախազը քիչ առաջ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է ՊԱՐԶԵԼ Սյունիքում տեղի ունեցած «սահմանային իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ

Թշնամին 1 օրից ավելի է՝ խախտելով Հայաստանի պետական սահմանը, տարածքներ է զավթել, մինչդեռ Հայաստանի գխավոր դատախազը քիչ առաջ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է ՊԱՐԶԵԼ Սյունիքում տեղի ունեցած «սահմանային իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ»: Թշնամու ապօրինի սահմանանցումը, փաստորեն, ընդամենը «սահմանային իրադարձություն է» և մինչ այս պահն անգամ քրեական գործ հարուցաված չէ:

Իսկ նիկոլականները փորձում են սվաղել, մեղմել իրավիճակը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Գործող իշխանություն կոչվածները ոչ մի կերպ չեն հասկանում, որ 2020թ. աշնանային խայտառակ պատերազմից, և այդ պատերազմում իրենց տեղեկատվական կեղծարարություններից հետո, շատերն այլևս չեն հավատում պաշտոնական տեղեկատվությանը: Հատկապես՝ երբ այն վերաբերվում է անվտանգությանը: Սրանք էլի շարունակում են իրենց գործելաոճը՝ ըստ որի այսօր էլ մեղքը բարդում […]

Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարավոր խաղաղություն. Միքայել Մինասյան

Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարավոր խաղաղություն։ Ահա այս պարզ բանաձևի մեջ է Հայաստանի ընտրությունը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Նրա խոսքով, 2018-ին մարդկանց մի մասն ընտրեց Նիկոլին, որովհետև անտարբեր էր Արցախի ճակատագրի նկատմամբ, հոգնել էր պատերազմի վտանգից կամ ամեն գնով դեմ էր պատերազմին։ «Մարդիկ […]

Դուք նույնչափ հեռու եք անվտանգության պատկերացումներից, ոնց ես գեղասահքից․ Արման Սաղաթելյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է երկրում ստեղծված իրադրությանը։ Գրառման մեջ ասվում է․ «Թե բա, «անվտանգության խորհուրդ»… Ձեր պատկերացումները անվտանգության մասին սահմանափակվում են հարյուրավոր ոստիկաններով մի քանի մետր քայլելով։ Նույն հաջողությամբ մի հատ էլ ստից հոդված գրեիր ՀԺ-ում։ Դուք նույնչափ հեռու եք անվտանգության պատկերացումներից, ոնց ես գեղասահքից։ Դրա ապացույցը` հանձնված […]

Զորամասի հրամանատարը վիճել է զինվորների հետ, քաշքշել, ապտակել. ArmLur

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանը վերջերս զորամասում վիճել է մի քանի զինվորների հետ, քաշքշել, ապտակել ու հաթաթա տվել. «Եթե ես իմ ուզածին չհասնեմ, ես էս զորամասի հրամանատարը… երկուսիդ էլ ջարդելու եմ»: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 44-օրյա պատերազմից հետո Արցախից մի խումբ ժամկետային զինծառայողներ են եկել արձակուրդ, որոնց մի մասը արձակուրդի ավարտից […]

Կարգի՛ հրավիրեք կանանց և լրագրողների հաշվին ինքնահաստատվող ձեր անդամներին․ ՀԺՄ–ն հայտարարություն է տարածել

Երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի նկատմամբ ոչ կոռեկտ, անհարգալից և բարոյական ու մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները խախտող վարքագծով։ Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը նրա հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, այն պատկերավոր դարձնելու համար ներկայացրել է համեմատություն՝ […]

Սերգեյ Շայգուն և Վաղարշակ Հարությունյանը հեռախոսային բանակցություններ են վարել

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկանում էնք ՌԴ ՊՆ կայքից: Զրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջադրանքների կատարման տարածքում իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Մինչ մեր երկրին պարտադրվեց «արտահերթ ընտրությունների» օրակարգը, Հայաստանը շարունակաբար տաշում են. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջույմ գրել է.   «Մինչ մեր երկրին պարտադրվեց «արտահերթ ընտրությունների» օրակարգը, Հայաստանը շարունակաբար տաշում են։   Սալյամիի պես։ Կտոր առ կտոր։ Տալաշ առ տալաշ։ Բարձունք առ բարձունք։ Փսլնքոտ կապիտուլյանտը, որ ընդամենը մի քանի օր առաջ վերին բնական բացվածքը ծամածռելով, պնդում էր, թե Սյունիքն անվտանգ է, թե Սյունիքի անվտանգության մակարդակը […]

«Հնարավո՞ր է՝ մարդը 6 ամիս տուն փող չտանի, ու ընտանիքն իրեն ընդունի. եթե մեր հարցը չլուծվի՝ վաղը նստացույց կանենք». «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց: Նրանց խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերից իրենք աշխատավարձ չեն ստացել: Ակցիայի մասնակիցներից երկուսին ընդունել է Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը և, ինչպես քաղաքացիները փոխանցեցին, խոստացել են աշխատանքային խումբ ձևավորել և վաղն իրենց ընդունել. «Մեր հարցը կուսակցական խնդիրների հետ կապ չունի, մեր հարցը զուտ սոցիալական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված