23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իսկ նիկոլականները փորձում են սվաղել, մեղմել իրավիճակը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Գործող իշխանություն կոչվածները ոչ մի կերպ չեն հասկանում, որ 2020թ. աշնանային խայտառակ պատերազմից, և այդ պատերազմում իրենց տեղեկատվական կեղծարարություններից հետո, շատերն այլևս չեն հավատում պաշտոնական տեղեկատվությանը: Հատկապես՝ երբ այն վերաբերվում է անվտանգությանը:
Սրանք էլի շարունակում են իրենց գործելաոճը՝ ըստ որի այսօր էլ մեղքը բարդում են լրատվամիջոցների ու սյունեցիների վրա: Լրատվամիջոցը հնարավոր է նաև չճշտված տեղեկատվություն տրամադրել, հատկապես, երբ ունի աղբյուր: Բայց այստեղ խնդիրը բոլորովին այլ է:
 
Պրոբլեմը նա է, որ նույնիսկ նիկոլական իշխանության համար էր անակնկալ ադրբեջանցիների գործողությունները Սյունիքում: Դա երևում է նրանց մեկնաբանություններից, որովհետև չի հերքվում այն հանգամանքը, որ ադրբեջանցիները հայկական սահմաններին են մոտեցել առանց նախապես տեղեկացնելու: Այդ մասին ասել է նաև ՀՀ ԱԳՆ պաշտոնակատար Այվազյանը ՌԴ ԱԳՆ Լավրովի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցում՝ Ադրբեջանի գործողությունը որակելով որպես Հայաստանի սահմանի նկատմամբ սադրանք:
Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները թքած ունեն նիկոլական իշխանության վրա, հաշվի չեն առնում նրանց գոյությունը և սադրանքներով փորձում են ստեղծել իրավիճակ, որտեղ խնդիրները պատրաստ են քննարկել բացառապես ռուսական ուժերի հրամանատարության հետ:
 
Իսկ նիկոլականները փորձում են սվաղել, մեղմել իրավիճակը, որովհետև վախենում են նախընտրական շրջանում ձայներ կորցնելուց»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ