Աբովյան փողոցում իրավիճակը լարված է․ այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքվել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության […]
«Ես էլ էի դեմ այս ընտրությունների անցկացմանը։ Ես համարում էի և մինչև հիմա էլ համարում եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ ձևավորվեր ժամանակավոր կառավարություն, իսկ մեկ տարի անց, քաղաքական ավելի հանգիստ վիճակում, գնայինք ընտրությունների։ Ես ինքս ներգրավված չէի 17 կուսակցությունների ֆորմատում, բայց աջակցում էի և իմ համախոհներին հորդորում էի աջակցել այդ շարժմանը։ Բայց այս […]
Հրանտ Մելիք-Շահնազարյանը Թելեգրամի էջում գրել է. «Անցած պատերազմին զոհված մեր տղերքի մանկության լուսանկարներն են… Նայեք նրանց աչքերին։ Նայեք ու հասկացեք, թե ինչու եմ ես այսօր վախենում նայել իմ երեխեքի աչքերին։ Աննկարագրելի զգացողություն է դա, որի մասին սկի չեմ էլ ուզում խոսել։ Բայց մի բառով պիտի այլ բան ասեմ՝ մենք պարտավոր ենք մեր երեխաների համար […]
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր տղերքի աճյունների շուրջ ստեղծված այս սարսափելի իրավիճակում անընդհատ մտքիս պաշտպանության նախարարի ու ԶՈւ Գլխավոր շտաբի պետի լռությունն է։ Նույնը վերաբերվում է պատերազմի օրերին այդ պաշտոնները զբաղեցնող Օնիկ Գասպարյանին ու Դավիթ Տոնոյանին։ Ինձ պետք չէ լսել այս գերատեսչությունների մի քանի էջանոց […]
«Զավեշտն ու աղետը, ողբերգությունն ու կատակերգությունը միահյուսվել են, դարձել մեր երկրի ու մեր կյանքի անբաժան մասը: Ընդամենը մեկ շաբաթ առաջ երկրիս ամենաբարձր պարգևներից մեկով՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեց առողջապահության երիտասարդ նախարարը, որը հազիվ 5 ամիս է նախարար աշխատում և ոչնչով աչքի չի ընկել: Իսկ այդ մեդալն իր նշանակությամբ ՀՀ երկրորդ պարգևն […]
«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բողոքի ակցիաներով և կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորում ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Վառ օրինակը երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցածն էր, ինչը Փաշինյանին ստիպել է շրջել ոստիկանական մեծ թվով ուժերի ուղեկցությամբ: Այնտեղի հայերը Փաշինյանին դիմավորել են «Կապիտուլյանտ» գրությամբ պաստառներով: Սակայն պարզվում է, որ Փաշինյանը մերժվել է նաև հայ […]
«Սեւ լճի տարածքում վերջին օրերին հարաբերական կայուն է, թեպետ ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց նվաճած դիրքերում եւ 4 դիրք են տեղակայել, յուրաքանչյուրում՝ 25-30 զինծառայող, սակայն Սյունիքից փոխանցում են, որ թշնամին չի ավելացնում իր թվաքանակը, այլ գործողություններ չի ձեռնարկում։ Միակ տարօրինակ բանն այն է, որ սահմանված ժամկետից ավելի հաճախ են հերթափոխ իրականացնում։ Ի դեպ, մեծ թվով […]
Փարիզյան հայհոյանքներից «նեղված» կապիտուլյանտը ցանկանում է, որ հստակ հնչի, թե ինչո՞ւմն է իր կառավարության դավաճանությունը։ Սա ընդամենը փաստերն են։ Վստահ եմ, որ հետագա քննությունը շատ ավելի ճչացող դրվագներ ջրի երես դուրս կբերի։ Դավաճանություն N1: Արցախյան բանակցային գործընթացը միտումնավոր տապալվել է այնպես, որ Ադրբեջանի, Թուրքիայի, և նույնիսկ ծայրահեղական իսլամիստների լայնամասշտաբ ու բացահայտ զավթողական պատերազմը […]
«Ոչ մեկ օլիգարխ չի՝ ո՛չ Սամվել Ալեքսանյանը, ո՛չ Ծառուկյան Գագիկը, ո՛չ ես, ի՞նչ օլիգարխ» Հ1-ի եթերում հայտարարել է Խաչատուր Սուքիասյանը՝ Փաշինյանի իշխանությունից հետո իր բիզնես կայսրությունը շեշտակի ընդլայնած Գռզոն: Ընդամենը վերջին մի քանի ամիսների ընթացքում նա ձեռք է բերել բենզինի ու դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող RANoil ընկերությունը, ստացել է ավիաընկերություն հիմնելու մենաշնորհ և այսպես շարունակ:
























